Փաշինյանը հակասում է ինքն իրեն. տեսանյութ

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի ասել, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:

«Պաշտոնապես ուզում եմ արձանագրել, որ Օնիկ Գասպարայանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը, սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈւ-ն կատարում են իրենց առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարեն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով ՌԿ-ի լրագրողի հարցին, Փաշինյանը չէր ժխտել, որ այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն է արել:

Aysor.am-ը ներկայացնում է ռադիոկայանի հարցազրույցի հենց այդ հատվածը, որը վերաբերում է Օնիկ Գասպարյանի առաջարկին:

«Ազատություն» ռադիոկայան - Գլխավոր շտաբի պետն ասում է՝ 4-րդ օրն ասում է՝ պետք է կանգնեցնենք, Դուք ասում եք՝ մենք կռվել ենք մինչև վերջին հնարավոր կետը, այսինքն՝ 44 օր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, կանգնեցնելու հնարավորությունները, կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ: Դուք մոռանում եք, որ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություն: Եղել է հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը հրադադարի մասին: Դրանից հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը հրադադարի մասին: Դրանից հետո եղել է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը հրադադարի մասին: Այդ ընթացքում դիվանագիտական միջոցներ են ձեռնարկվել: Այդ ընթացքում ես խոսել եմ ցավոտ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին: Անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել և ասել եմ, որ պատրաստվում եմ այսպիսի առաջարկներ անել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հրավիրել եմ քաղաքական արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Այսինքն՝ այդ բոլոր առաջարկներն արվել են, այդ բոլոր միջոցները ձեռնարկվել են, և այս քննարկումների համատեքստում նորից պարզվել է նույնը՝ որ այն, ինչ ընդունելի է դառնում Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը պատրաստ է ընդունել, Ադրբեջանը չի ընդունում, չի ընդունել:

Եվ տեսեք՝ այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո համարվում է դավաճանություն, այստեղ էլ հակասություն կա այդ մեղադրանքի մեջ: Որովհետև մի դեպքում ասվում է՝ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը հանձնելու թուղթ ստորագրելը դավաճանություն է, մյուս կողմից ասվում է՝ ինչո՞ւ ավելի շուտ դա չէր արվում: Եվ ընդհանրապես այդ մեղադրանքների ներքին հակասությունները շատ կարևոր է պարզաբանել: Այսինքն՝ պատերազմը կանգնեցնելու համար Լաչինը, Քելբաջարը, Աղդամը հանձնելը սխալ էր, բայց Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգելանը, Կուբաթլին հանձնելը ճիշտ կլիներ: Այդ բոլոր փորձերն արվել են: Այդ բոլոր փորձերն արվել են:

«Ազատություն» ռադիոկայան - Բայց Դուք նաև պարզաբանել էիք, որ փորձերի մեծ մասը տապալվել են ի սկզբանե, քանի որ Շուշին էին պահանջում: Եվ ի սկզբանե խոսքը գնում էր այնտեղ բնակչության տեղափոխման մասին, ոչ թե քաղաքը ռազմական առումով հանձնելու: Եթե Դուք պատերազմի 4-րդ օրը գիտեիք, որ մենք պարտվում ենք, և Գլխավոր շտաբի պետը զեկուցում էր, տրամաբանակա՞ն չէր՝ գնալ այդ որոշմանը և, այո՛, թեկուզ բնակչությանը, համաձայնության գալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրանից հետո մենք որոշակի միջոցներ ենք ձեռնարկել: Միջոցներ ենք ձեռնարկել մեր սպառազինությունը համալրելու ուղղությամբ, զենք ձեռք բերելու ուղղությամբ, զենք ներկրելու ուղղությամբ: Մենք միջոցներ ենք ձեռնարկել կոնկրետ, որպեսզի սպառազինության, տեխնիկայի կորուստները համալրվեն: Եվ սպառազինության և տեխնիկայի կորուստները համալրվել են որոշակիորեն: Այսինքն՝ եղել է տրամաբանությունը հետևյալ կերպ. ինչ-որ մի տեղ կանգնեցնել պատերազմը, որը հնարավորություն կտա մեզ հնարավորինս բարենպաստ վիճակում լինել: Ես էլի եմ ասում՝ պատերազմը կանգնեցնելու ձևը և՛ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ, և՛ հետո, ըստ էության, հանձնվելն էր: Ես դրան չեմ համաձայնվել:

«Ազատություն» ռադիոկայան - Բայց չէ՞ որ Դուք գիտեիք, որ մենք պարտվելու ենք այդ պատերազմը: Ձեզ զեկուցել էին այդ մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չգիտեի: Ոչ: Խոսքը դրա մասին չէ: Այդ զեկույցներից հետո արվել են կոնկրետ գործողություններ՝ սպառազինության, տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Այդ զեկույցներից հետո արվել են կոնկրետ գործողություններ:

«Ազատություն» ռադիոկայան - Դուք կարծում էիք՝ դա բավարա՞ր կլիներ իրավիճակ փոխելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք ամեն ինչ արել ենք՝ իրավիճակը փոխելու համար: Մենք ամեն ինչ արել ենք՝ իրավիճակը փոխելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի տեքստն ու տեսանյութը վերցված է կառավարության պաշտոնական կայքից:

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am