Ո՞նց եք եկել այդտեղ նստել, որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում. Փաշինյանի արհամարհական վերաբերմունքը՝ Գոռ Գեւորգյանի նկատմամբ (video)
Որպես հետպատերամզական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, գերեվարված, չվերադարձած հայրենակիցներ: Այս մասին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ծափահարում են բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են Հայաստանի, Արցախի ապագային: «Եվ մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին, Ձեր էժան գործելակերպը դադարեցրեք, մի հատ հիշեք՝ որտեղից եք եկել, ոնց եք եկել, մի հատ արագ Ձեզ ինքնահայեցման ենթարկեք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Գոռ Գևորգյանը եղել է «Իմ քայլը» խմբակցությունից, իսկ պատերազմից հետո դուրս է եկել: