Այս առումով որևէ մեծ փոփոխություն չենք ունենա. Փաշինյան
Այսօր ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ գործընկերների հետ քննարկումներ կան, որ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծեն։
«Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները։ Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է ՀՀ ԶՈւ-ն, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով: Արցախի անվտանգությունն էլ կշարունակի իրականացնել ՊԲ-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ և այս առումով որևէ մեծ փոփոխություն չենք ունենա»,- նշեց վարչապետը: