Ձերբակալելիս դիմադրելու հնարավորություն չունեցող անձին հարվածել ՉԻ ԿԱՐԵԼԻ. Տեսանյութ
«Օրենքով գողին» ապօրինի եղանակով ձերբակալում են՝ «օրենքով գող» լինելու համար... [տեսանյութը՝ Մեդիապորտի]
Մի քանի իրավական նկատառում՝
1) Ձերբակալելիս ձեռնաշղթա կարելի է կիրառել միայն եթե ձերբակալվողը կարող է վնաս հասցնել ոստիկաններին կամ փախուստի դիմել։ Այս իրավիճակում երկուսն էլ ԲԱՑԱՌՎԱԾ ԷՐ։
2) Ձեռնաշղթայված ձերբակալվածին «պառկացնել» կարելի է միայն այն դեպքում, եթե նա մինչ այդ դիմադրում էր կամ փախուստի փորձ էր կատարել։ Զուտ նվաստացման նպատակով «պառկացնել» ՉԻ ԿԱՐԵԼԻ։
3) Ձերբակալելիս դիմադրելու հնարավորություն չունեցող անձին հարվածել ՉԻ ԿԱՐԵԼԻ: