«Իմ քայլի» պատգամավորները հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին
«Իմ քայլի» պատգամավորներն այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հոտնկայս ծափահարեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ամբիոնից ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
«Չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, Հայաստանում ապագա կա։ Արցախում ապագա կա։ Հայ ժողովուրդն ունի ապագա և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր ապագան»,- ասաց Փաշինյանը:
Այս հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունը հոտնկայս ծափահարեց Նիկոլ Փաշինյանին, և առաջինը ոտքի կանգնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: