Եթե այս վարչակազմը մնա իշխանության, պատերազմն անխուսափելի է․ Վիկտոր Սողոմոնյան

Բաքվում երեկ բացված այդ տխրահռչակ թանգարանի բացումը, այսօրվա հոխորտալից հայտարարությունները, դրանց աղբյուրը նույնն է․ Հայաստանում շարունակում է գործել պարտված իշխանությունը, որը ոչ միայն մարտի դաշտում, այլեւ ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ էլ, ցավով եմ նշում, մարդկային դաշտում չի կարողանում հակադարձել թուրք-ադրբեջանական հարձակումներին։ Այս մասին Հ2-ի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին երկու օրերի գործողություններին։

«Ասեմ ավելին, այդ հոխորտանքներն ընդամենը բառեր չեն, դրանք կարող են ունենալ որոշակի հենք․ եթե բռնցքամարտի ռինգում մեկը վստահ է, որ հաղթելու է, անընդհատ հարձակվելու է։ Հիմա, երբ ասում են, թե Փաշինյանի օրոք խաղաղություն հաստատվեց, ես բոլորովին հակառակ կարծիքի եմ, եթե այս վարչակազմը մնա իշխանության, պատերազմն անխուսափելի է, որովհետեւ այս ղեկավարության հետ Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները ոչ մի խնդիր չունեն․ ուզում են՝ սահման են փոխում, ուզում են՝ ձեռ են առնում, լկտիությունն այնտեղ է հասել, որ Ալիեւն ասում է՝ ես հո տանկերով չեմ մտնելու Երեւան, ուրիշ կերպ կվերցնեմ, երեւի նկատի ունի՝ փողով։ Այսինքն մեր իշխանության անօգնականությունն այն աստիճանի է հասել, որ թշնամական երկրի ղեկավարը նման լկտիություն է թույլ տալիս։ Սա խայտառակ փաստ է։ Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով մի այսպիսի տերմին էր մտել շրջանառության մեջ՝ կա պատերազմի եւ կա խաղաղության կուսակցություն, Փաշինյանինը ոչ այն է, ոչ՝ այս, նա պարտության կուսակցություն է։ Քանի կա Փաշինյանն իր վարչակազմով, մենք ունենք պարտության իշխանություն։ Խոսակցությունը, թե Փաշինյանը գնա, կգա ռեւանշիստների իշխանությունը՝ մանիպուլյացիա է։ Այսօր տեսա ԱԳՆ-ի արձագանքը այդ խայտառակ թանգարանի բացմանը։ Չգիտեմ ինչ բառերով կարելի գնահատել՝ մեր զինվորների գերեզմաններից թանգարան սարքելը», ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ մենք պարտության փորձ չունենք, նույնիսկ մինչեւ վերջ չենք վերապրել այն, մենք չգիտենք՝ ինչպես վարվել, երբ պարտվում ես, ինչպես վարվել այդ ղեկավարի հետ։

«Օրինակ Ճապոնիայում պարտության պատասխանատուն իրեն խարակիրի է անում, դա պարտության փորձի մի դրսեւորում է։ Մենք չենք ունեցել այդ փորձը, բայց, ցավոք, այդ ծանրագույն գնով այդ ծանր փորձը ունեցանք։ Հուսով եմ՝ առաջիկա զարգացումներն ամեն ինչ կդնեն իրենց տեղը», ասել է նա։

Վ․Սողոմոնյանի խոսքով՝ երբ հայտնի է դարձել, որ արտահերթ ընտրությունները հնարավոր են, իրենք սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ, որոնք չեն բերում քաղաքական օրակարգի առաջնագիծ, քննարկումները վերաբերում են մասնակցության լավագույն ձեւաչաի ընտրությանը։ Միակ նախապայմանը, որը դրդում է գնալ ընտրություններին՝ երկրի համար ապագա ստեղծելն է, ցանկալի է՝ լավ ապագա։

«Մենք մեկ նպատակ ունենք՝ ինքներս մեզ եւ աշխարհին ապացուցել, որ Հայաստանը կարող է ունենալ լավ, բարեկեցիկ, արժանապատիվ ապագա։ Քաղաքական ուժերն այս նպատակը պետք է ունենան։ Իմ կարծիքով, այն մարդիկ, որոնք կուսակցություններ են գրանցում, ուզում են մասնակցել, խորհուրդ եմ տալիս եւս մեկ անգամ մտածել․ իրենք կարո՞ղ են ինչ-որ բան կերտել, մարդկանց տանել դեպի բարեկեցիկ, արժանապատիվ ապագա, եւ ոչ թե հեռավոր ապագայում, այլ վաղը, չխաբել մարդկանց, նրանք անելիք ունեն, մյուսները պետք է իրենք իրենց հարց տան՝ արժի՞ մտնել այդ պայքարի մեջ, թե՝ ոչ», նշել է նա։

Ում հետ հաստատ չի գործակցի Ռ․Քոչարյանը՝ այսօրվա գործող իշխանությունը ներկայացնող քաղաքական միավորն է եւ դրա սպասարկուները, ասել է Վ․Սողոմոնյանը, ըստ որի՝ մարդկանց այդ խումբն է մարեժդկանց մեջ ատելություն ու թշնամանք սերմանել։

դիտվել է 705 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am