Թանկյանը զարթնել է
Ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը՝ հրապարակելով այդ մասին տեսանյութ:
Տեսանյութին կից Թանկյանը գրել է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել է Բաքվի պատերազմական ավարների թանգարան: Թանգարանի ցուցանմուշները ներառում են վիրավոր հայ զինվորների և գերիների խրտվիլակներ, ինչը վրդովմունք է առաջացրել համացանցում և մարել հաշտեցման հույսը»,- նշել է երաժիշտը: