«Օնիկ Գասպարյանը պատերազմը դադարեցնելու մասին այդպիսի բան չի ասել, չէր էլ կարող ասել».Նիկոլ Փաշինյան (video)
Ես այս առիթը պատեհ եմ համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների եւ մի շարք հարեցրի պատասխանը տալու: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս ընթացքում ունեցել ենք թյուրըմբռումներ, ոմանք՝ հատուկ պլանավորված, ոմանք՝ ակամա եւ ոչ դիտավորյալ:
Ուզում եմ սկսել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի արված հայտարարությանից: Նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:
Ոզում եմ այս ամբիոնից պատախանատու եւ պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որեւէ աղերս եւ առնչություն չունի, չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ:
Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առաջ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»,-հայտարարեց Փաշինյանը:
Ինչպես ասաց` ԳՇ պետը չէր կարող նման հայտարարություն անել սեպտեմբերի 30-ին, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում զեկույցում հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով եւ միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը եւ ջախջախել նրա խմբավորումները: