«Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան․ փաստաբանը՝ ՀՔԾ-ի մասին

Ապրիլի 10-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել «Ձորագետ ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որում նշված է նաև Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում, Պորտուգալիայի Հանրապետությունում նախկին դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունը։

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց օտարման անհրաժեշտության հիմնավորման և գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը», - նշված է ՀՔԾ հայտարարության մեջ։

«Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին կրկին անդրադառնալիս Հատուկ քննչական ծառայությունը տվել է «ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող» ձևակերպումը։

Արձագանքելով ՀՔԾ-ի հայտարարությանը, Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Հրապարակին» ասաց, որ այս գործն ընդհանրապես իր պաշտպանյալի հետ առնչություն չունի։ «ՀՔԾ-ի երևակայությունն այնքան է, որքանով, իրենց կարծիքով, այդ գործարքին պարոն Մինասյանն առնչություն է ունեցել, որքանով պարոն Մինասյանի «մտերիմները»։ ՀՔԾ-ն սիրում է, չէ՞, գործերն ուռճացնելու համար նախադասությունը սկսել այսպես. «ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ»։ Ա՛յ քեզ բան, էս աբսուրդը... պետական մարմինները պետք է վերջապես լրջանան ու զբաղվեն իրենց գործերով, այլ ոչ թե հասարակությանն ինչ-որ շոուներով կերակրելով։ Վերջապես այդ «Հայկական ժամանակ» իրականությունից պետք է դուրս գան», - նշեց Մակինյանը։

Հարցին՝ Մինասյանն այս գործով ծանուցվե՞լ է հարցաքննության համար, փաստաբանը պատասխանեց, որ Մինասյանը որևէ կարգավիճակ չունի։ «Բոլորն էլ գիտեն, որ պարոն Մինասյանը հանրապետությունից դուրս է գտնվում»։

Այս գործով որպես մեղադրյալ են ներգրավված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը, վերջինիս նախկին տեղակալ Շիրազ Կիրակոսյանը, հանձնաժողովի նախկին անդամներ Նիկոլայ Գրիգորյանն ու Մուշեղ Կոշեցյանը։

Ըստ ՀՔԾ-ի՝ քննիչ Բորյա Չիլինգարյանը նրանց վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու մասին որոշում է կայացրել ապրիլի 9-ին։

Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի վերաբերյալ որոշում է կայացվել մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ Սեյրան Օհանյանին՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Սեյրան Օհանյանն «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել է, որ օտարման ողջ գործընթացը իրականացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, և ինքը որևէ տեղեկատվություն չի ունեցել՝ ինչու է այն շուկայականից էժան օտարվում և ում է վաճառվում։ Ռոբերտ Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը պնդել է, որ իր պաշտպանյալը չի չարաշահել պաշտոնեական լիազորությունները, և որ հանձնաժողովը որպես կոլեգիալ մարմին է որոշում կայացրել օտարման հարցում։

Արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Պետական եկամուտների կոմիտեի կողմից քննվող մի գործում, որում նրան մեղադրանք է առաջադրված ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ)։

«Բոլորն էլ գիտեն, որ պարոն Մինասյանի նկատմամբ մեծ ջանասիրությամբ երկու անգամ տրված խափանման միջոց կալանավորումները վերացվել են», - անդրադառնալով այս գործին՝ ասաց Մակինյանը։

Ըստ նրա՝ այս գործով նոր զարգացումներ չկան։ «Ոչ մի նոր զարգացում չկա։ Բայց կարծում ենք, որ կլինեն։ Քանի որ «Հայկական ժամանակ» իրականության մեջ սիրում են, չէ՞, պրոցեսները ծածկել ու լռեցնել այլ պրոցեսներով։ Այնպես որ, մենք սպասում ենք, որ կարող են լինել», - նշեց Մինասյանի պաշտպանը։

Հարցին՝ ՊԵԿ-ի գործով եղե՞լ են նոր հարցաքննություններ, նոր մեղադրյալների ներգրավումներ, պատասխանեց, որ տեղյակ չէ։ «Վերջին անգամ կալանավորումը վերացվելուց հետո որևէ բանի մասին, ըստ էության, մենք տեղեկություն չունենք։ Մենք վճռաբեկ բողոք ենք ներկայացրել [վերաքննիչ դատարանի կողմից կալանավորումը վերացնելու որոշման մասով] և սպասում ենք դատարանի որոշմանը։ Մենք համաձայն չենք դատարանի որոշակի դիրքորոշումների հետ», - եզրափակեց Ամրամ Մակինյանը։

Դեսպանին կալանավորելու ՊԵԿ միջնորդությունը վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ մերժել էր 2020 թվականի դեկտեմբերի 16-ին։ Նշենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իմքայլականների օրոք քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիրների որոշ մասի դեմ։

Աղբյուր՝ «Հրապարակ»

դիտվել է 632 անգամ
Լրահոս
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am