Լուկաշենկոն ժամանել է Բաքու
Ինչպես տեղեկացնում է Minval.az կայքը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ի երեկոյան այցով ժամանել է Ադրբեջան:
Ալեքսանդր Լուկաշենկոյին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը և բելառուս պաշտոնյաները, որոնք Բաքու են ժամանել նախօրեին:
Ոչ մեծ արարողությունից հետո երկրի ղեկավարը նստել է ավտոմեքենան և ուղևորվել հանդիպելու Իլհամ Ալիևի հետ: