Բաքվում բացված պուրակը իրականում 2018 թվականի հեղափոխության թանգարանն է․ Նարեկ Սամսոնյան. video
«Արցախյան պատերազմին նվիրված Բաքվում բացված պուրակը իրականում 2018 թվականի հեղափոխության թանգարանն է: Դա Արարատ Միրզոյանի թանգարանն է, Տիգրան Ավինյանի թանգարանը, Լիլիթ Մակունցի թանգարանը, Նիկոլ Փաշինյանի և իր ողջ ընտանիքի թանգարանն է։ Հուսով եմ, որ որպես կենդանի մուլյաժ մի օր այնտեղ կտեղադրվեն»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում հերոսացած մարդիկ հերոսի պատիվը կրելուն չեն դիմանում և վերածվում են շարքային ստախոսների, այդ մարդկանցից է նաև Սամվել Բաբայանը։
«Ես իր մասին այնքան լեգենդներ եմ լսել, որոնցից շատերը գուցե հենց իրականություն են։ Մարդը, որն անցել է կռվի բոհով, դարձավ շարքային ստախոս։ Ամսի 10-ին Սամվել Բաբայանը կառավարությունից դուրս եկավ ու ասաց, որ սրանք բոլորը դավաճան են։ Երեք օր հետո գաղտնալսում դրեցին այն մասին, որ Սամվել Բաբայանը ասում է, թե ինչքան արագ է պետք տալ հողերը։ Հիմա Սամվել Բաբայանը փորձում է այլ բաներ ստել»,- նշեց Սամսոնյանը։