«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հրապարակել է ԱԱԾ պարզաբանումը՝ կապված Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցելու դեպքի մասին։ Եղիազարյանը գրել է․
«Օրեր առաջ ըստ Համաշխարհային Բանկի հաշվետվության՝ 2018թ-ին Ադրբեջանից Հայաստան 211 մլն դոլար փոխանցման մանրամասների բացահայտման և պարզաբանման ակնկալիքով դիմել էի ՀՀ ԱԱԾ-ին։ Այսօր ստացա ԱԱԾ-ի պատասխանը, որով փաստացի հայտնում են, որ իրենք այդտեղ անելիք չունեն... Առնվազն տարօրինակ է թշնամական երկրից ՀՀ առերևույթ գումար փոխանցվելու փաստի նկատմամբ նման անտարբեր մոտեցումը»։
ԱԱԾ պարզաբանման մեջ ասվում է հետևյալը, որ «ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 211 մլն ԱՄՆ դոլարի փոխանցման վերաբերյալ տվյալներ չի ստացել», ապա ավելի մանրամասն տեղեկությունների համար առաջարկում է դիմել Կենտրոնական բանկ։
Հիշեցնենք, որ Եղիազարյանը ավելի վաղ ԱԺ ամբիոնից հայտնել էր, որ ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, 2018 թվական Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը