Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղսագրված կաշառքի գործով դատական նիստը:
Ռոբերտ Քոչարյանին նիստին ներկա չէր, պաշտպանական թիմի անդամ՝ փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը բժշկական ցուցումով այսօր կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ կոնտակտավոր անձ է կորոնավիրուսի դրական թեստով հաստատված երկու քաղաքացիների` այդ թվում՝ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ, վերջինների հետ շփում է ունեցել մեկ շաբաթ առաջ: Թեստի պատասխանը դեռևս չէր ստացել Ռոբերտ Քոչարյանը և հենց այդ պատճառով էլ չէր ներկայացել դատական նիստին: Փաստաբանը դատարանին ներկայացրեց այն փաստաթուղթը, որով Ռոբերտ Քոչարյանը ստացել էր կորոնավիրուսի թեստ հանձնելու բժշկական ցուցումը` հայտնելով, որ եթե դատարանը հարկ համարի, պատրաստ է ներկայացնել, որ կորոնավիրուսի թեստ հանձնած մերձավոր անձն ով է, սակայն այդ մասին կհայտնի դռնփակ նիստում:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը