Նիկոլ, ո՞ն ց ես ապրում. Լևոն Տեր-Պետորսյանը քեզ լավ խորհուրդ տվեց, չլսեցիր, սկսեցիր ծաղրել

Միքայել Մինասյանը երեկ հանդես եկավ ճշգրիտ ձևակերպումով: Ինչո՞ւ եմ այդպես ասում։ Նա բանաձևի մակարդակի հասցրեց, տասնյակ, ինչու չէ հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ իմ ու իմ ընտանիքի ապրումները:

Պատերազմ հրահրածներին, մեր երկիր պատերազմ բերածներին, պարտության ճարտարապետներին, ծաղրածու գերագույն գլխավոր հրամանատարին, հրեշավոր հրամանների, հարյուրավոր տղերքի կյանքեր արժեցած օպերացիաների, այդ թվում և Լելե թեփեի ռազմական գործողության հեղինակներին պատժելը մեր երկրի օրակարգն է: Պարզել ճշմարտությունը և պատժել: Սա օրակարգ է:

Իլհամ Ալիևը Բաքվում քայլում է մեր տղերքի սաղավարտների կողքով: Ռեխը բացած քայլում է, լուսանկարվում: Հասկանո՞ւմ եք, դրանք մեր տղերքի սաղավարտներն են: Այդ սաղավարտների տակ մեր լույս, գեղեցիկ, խելացի, կյանքով լեցուն տղերքի գլուխներն էին: Հիմա սաղավարտները տականքների պատճառով Բաքվում են, իսկ նրանց գլուխները հողի տակ, կամ, որ ավելի սարսափելի է՝ անհայտ մի տեղ… Ու հրապարակում նստած, արյունոտ ծաղրածուն հրաժարական չի տալիս։ Այսքանից հետո նիկոլ աջակցո՞ղ կա: և կապ չունի, թե ինչու եք աջակցում: Դեռ նիկոլ աջակցո՞ղ կա: Ալիևը մեզ կծաղրի, բա ինչ կանի, եթե նիկոլը դեռ վարչապետ է, իսկ ընդդիմությունը սալյուտով հարսանիք է անում։

Նիկոլ, ո՞ն ց ես ապրում: Ինչպե՞ս: Լևոն Տեր-Պետորսյանը քեզ լավ խորհուրդ տվեց, չլսեցիր, սկսեցիր ծաղրել: Ոչնչություն: Ի դեպ, էլ չես կարող օգտվել առաջին նախագահի, քեզ որպես փրկօղակ նետված առաջարկից: Ժամկետը սպառվեց, մոռացիր այդ մասին: Հասկանո՞ւմ ես, որ կորցրիր այդ շանսը:

Ադրբեջանցիների հրապարակած կադրերը, լուսանկարները տեսնելուց հետո, ես՝ Աբագարիս հայրը, Հայկազի հայրը, Կարենի մայրը, Արամի մայրը, Գոռի հայրը, Վարդանի եղբայրը, Արգամի մայրը, Էրիկի հորաքույրը, հազարավորներ, տասնյակ հազարավորներ զարմանում ենք, թե ինչպես ենք դիմանում, ինչպես չի կանգնում մեր սիրտը: նիկոլ, դու դեռ ընտրությունների մասի՞ն ես մտածում: Մոռացիր դրանց մասին: Եթե դրանք լինեն, ապա առանց քեզ ու քո ոհմակի:

Ալիևն, իհարկե, մի օր իր պատասխանը ստանալու է, բայց դրանից առաջ դու պետք է մեր առաջ պատասխան տաս: Դու և դուք պատասխան եք տալու: Առանց ձեզ պատժելու մենք չենք կարող ապրել, այս երկիրը չի կարող ապրել:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

դիտվել է 879 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am