Թիրախում՝ Սյունիքը, Սևանն ու Երևանն են. թյուրքագետ

Ադրբեջանի նախագահն այսօր ուսանողների հետ հանդիպմանն ասել է. «Մենք ուզում ենք, որպեսզի երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։... Զանգեզուրը տրվել է Հայաստանին 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչ այդ այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են «Սևանա լիճ»։ Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում նաև Իրևանին։ Նանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա բացահայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։...

Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք»։

Այս ելույթով եվս մեկ անգամ արձանագրենք 4 պարզ ճշմարտություն.

◾ Ադրբեջանի ամենաբարձր՝ պետական մակարդակով հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Թիրախում՝ Սյունիքը, Սևանն ու Երևանն են։
◾ Ադրբեջանը (և Թուրքիան) չի պատրաստվում խաղաղ գոյակցության հայերի հետ։ Հայաստանի կողմից նոր զիջումները ստիպելու են Ադրբեջանին Հայաստանի առջև դնել նոր պայմաններ։ Վկա՝ Սյունիքի ու Երևանի մասին հավակնությունները։
◾ Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Ինչպես բազմիցս ասել եմ, փաստ է, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Սյունիքով միջանցք տրամադրել թուրքերին։
◾ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո թուրքամետ իշխանությունների մնալը Հայաստանի ղեկին նշանակում է Հայաստանի շարունակական ու անխուսափելի թյուրքացում։ Միայն իսկապես ազգային ուժերը կարող են կանգնեցնել այս կործանարար ընթացքը։

Իմիջայլոց, չեմ զարմանա, եթե Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից որևէ խիստ արձագանք չլինի։
#սյունիքիսպառնալիքը #հակաՀայաստան #սարդարապատ2

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am