Փաշինյանն արդեն հաթաթայով ու մատ թափ տալով է խոսում մեզ հետ. հանդիպումը լարված է անցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ժամեր տեւած հանդիպումից՝ անհետ կորած զինծառայողների հարազատները նախօրեին դժգոհ էին դուրս եկել։ Իրենց հարցերին այդպես էլ հստակ պատասխան չէին տվել, բայց ավելի շատ ծնողներին վրդովվեցրել է իրենց հանդեպ վերաբերմունքը։ Ի՞նչ է կատարվել ներսում, NEWS–ին հանդիպումից մանրամասներ է պատմել անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ բացի Փաշինյանից հանդիպմանը մասնակցել են նաեւ աշխատակազմի ղեկավար, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու գործող նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հանդիպումը լարված մթնոլորտում է անցել, ծնողների եւ Թորոսյանի, ապա նաեւ՝ Փաշինյանի միջեւ սուր խոսակցություն է եղել, Փաշինյանը պաշտպանել է իր թիմակցին ու նույնիսկ մատ թափ տվել անհետ կորածների հարազատների վրա։

«Արսեն Թորոսյանը սկսեց հիմար– հիմար խոսել, մեր ծնողներից մեկն ասաց, որ սուտ է խոսում, չի կարող նման բան լինել, դուք չեք տիրապետում ոչ մի բանի, դուք ոչ մի ինֆորմացիա չունեք, կամ էլ ունենք, դիտմամբ խեղաթյուրում եք եւ ամեն ինչ խառնում իրար։ Փաշինյանն ասաց՝ դե հլը փորձի ու կտեսնես։ Արդեն հաթաթայով է խոսում մեզ հետ, մատ թափ տալով է արդեն ծնողի հետ խոսում։ Թորոսյանի հետ միջադեպին, ճիշտ է վիրավորական խոսքեր էլ է հնչել, բայց ես ասել եմ՝ այսօր ծնողին ոչ մեկ ոչ մի հարցում չմեղադրի, բոլորդ էլ հասկացեք, որ այդ մարդիկ իրենց երեխաներից 6 ամիս է՝ լուր չունեն, ձայները չեն լսել, չգիտեն ուր են եւ ինչ պայմաններում։ Էդ մարդիկ կարող են հունից դուրս գալ եւ վիրավորական խոսք էլ ասել, բայց դա չի նշանակում, որ պետք է ունքերները կիտեն, մեր վրա գոռան, վռոձի՝ չհամարձակվեք վիարվորեք, բա ինչ պիտի անենք, բա կարող է մի հատ էլ գանք ու չոքենք դեմներդ, ու ներողություն խնդրենք»,– պատմեզ Ղուկասյանը։

Վարչապետի հետ հանդիպման ընթացքում իրենց հարցերի պատասխանները չստանալով՝ ծնողների մասը որոշել էր հանդիպումից հետո մնալ Կառավարության շենքում։ Սակայն ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումից հետո համաձայնել էին լքել ն շենքը։ Արմեն Աբազյանը հավաստիացրել է, որ զինծառայողներից տեւական ժամանակ լուր չունեցող հարազատներին կընդունի առանձին խմբերով։

«Արմեն Աբազյանն անձամբ է զբաղվում գերիների վերադարձի բանակցություններով։ Ասաց՝ կհանդիպենք, ես ձեզ մանրակրկիտ կներկայացնեմ իրավիճակը, դուք կհասկանաք ինչն ինչոց է։ Ասաց՝ դուք կարող եք այստեղ ամիսներով մնալ, բայց դրանով հարցին լուծում չեք տա, միայն ձեզ կվնասեք։ Ասաց՝ ես ինքնակամ եմ վերցրել այս պատասխանատվությունը, ինձ ոչ մեկ չի հրահանգավորել, ու շատ լավ հասկանում եմ՝ ինչի տակ եմ մտնում։ Ու ասաց, որ ես ամեն ինչ անելու եմ, որ մինչեւ վերջին հայ գերին վերադառնա տուն»,– պատմեց անհետ կորածի հարազատը։

Հանդիպումից հետո ծնողները վերջնականապես համոզվել են, որ վարչապետն ուղղակի անկարող է լուծել իրենց խնդիրը, նրանք հույս ունեն, որ գուցե ԱԱԾ տնօրենը կարողանա օգտակար լինել։

«Աբազյանը շատ ավելի կիրթ ու ճիշտ ձեւով է ամեն ինչին մոտենում, քան վարչապետը։ Նա արդեն ոչ մի բանի չի տիրապետում։ Մենք սկի Փաշինյան չունենք էլ, որ հույս ունենանք։ Երկրի ամենագլխավոր խնդրի լուծումը չի կարողանում տալ։ Չնայած, ինքն ասում էր, որ գերիների հացով զվաղվում է ԱԱԾ–ն, Քննչական կոմիտեն ու ինքը, բայց այսօր ինքը ամբողջ բեռը գցել է ԱԱԾ–ի մեջքին եւ զբաղված է իր նախընտրական քարոզարշավով եւ այլն։ Ինքը բացարձակ ոչ մի բան չի անում եւ երեւի չի էլ պատրաստվում անել։ ՊՆ–ի դիմաց ակցիաներից հետո, ես եկա համոզմունքի, որ ՊՆ–ն եւ Կառավարությունը թքած ունեն թե՛ մեր վրա, թե մեր զոհվածների, թե՛ մեր երեխաների վրա, թե՛ մեր գերեվարվածների վրա։ Վերջին շրջանում մենք արհամարհված ենք զգում մեզ»,– ասաց Արսեն Ղուկասյանը։

Նշենք, որ Արսեն Ղուկասյանը եղբորորդուց ուղիղ 6 ամիս է՝ որեւէ լուր չունի։ Հոկտեմբերի 7–ին եղել է նրա մոտ՝ Հադրութում, իսկ 3 օր անց, զանգել ու ասել է, որ շրջափակման մեջ է ընկել, ինչից հետո Ղուկասյանը գնացել է Հադրութ, բայց չի կարողացել մտնել, որովհետեւ այն արդեն թշնամու վերահսկողության տակ է եղել։

news.am

դիտվել է 1855 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am