Դուք ձեզ Փաշինյանի ուսապարկ համարո՞ւմ եք․ լրագրողը՝ պատգամավորներին ուսապարկ անվանած Ալեքսանյանին (video)
Իմ գրոտեսկային համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, որը դավաճանել է իր քաղաքական թիմին, այն ընտրողներին, որոնք իրեն ձայն էին տվել՝ լինելու նեցում այս քաղաքական թիմին: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարությանը, որտեղ նա «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին համեմատել էր ուսապարկի հետ՝ նմշելով, որ եթե իր փոխարեն ուսապարկ լիներ, մեկ է ընտրվելու էր «Իմ քայլի» հեղինակության շնմորհիվ:
Մանրամասները՝ տեսանյութում.