Նիկոլի թրքացման պատճառները և Հայաստանի վերջին շանսը

Հայ ժողովրդի համար սովետն իդեալական ժամանակահատված էր․ փող էին աշխատում (փախցնում), գողանում գործարանից, ստեղծագործում, գիտությամբ զբաղվում, շինարարություն անում (ավազի ու ցեմենտի համամասնությունները երբեմն խախտելով), կրթվում (դիպլոմ ստանում), ռուս աղջիկների հետ սիլի–բիլի անում, «տակից» ապրանք ճարում և Սև ծովում հանգստանում (հիմնականում Ադլերի կողմերը)։

Սովետը հայ ժողովրդի համար լավ էր նաև այն պատճառով, որ արտաքին քաղաքականությամբ զբաղվելու տհաճություն չունեինք, այսինքն՝ հա՛մ սովետական Հայաստանը պետության պես մի բան էինք համարում ու հպարտանում ռեսպուբլիկայով, հա՛մ պետական գործերով չէինք զբաղվում։

Սովետի ժամանակ մեր անվտանգությունն ուրիշն էր ապահովում։ Սեփական դրամավարկային քաղաքականությունը հայ ժողովուրդը չէր վարում։ Մոսկվայում կոնյակ–բաստուրմայով որոշ մանր հարցեր շատ արագ լուծվում էին։ Թույլատրված էր ապրիլի 24–ին գնալ Ծիծեռնակաբերդ։

Սովետի ժամանակ սովետահայերը հահաճույքով կարող էին հայհոյել թուրքերին՝ չվախենալով հետևանքներից ու կյանքի չկոչելով հայհոյանքի բուն ռազմաքաղաքական մասը։

Սովետի փլուզումը մի պահ բոլորին գցեց էյֆորիայի մեջ։ Հայերը մտածեցին, որ «Ջերմուկով» ու մոլիբդենով կարելի է ապրել։ Ինչ մնում էր թուրքերին, ապա կարելի է քիրվայություն անել ու լավ ապրել։ Ղարաբաղի հարցն էլ ուզելով է լուծվելու կամ էլ կարելի է տալ ու պրծնել։ Պարզվեց, որ այդպես չէ։

Պարզվեց, որ անկախությունը ոչ միայն հաճելի երևույթ է, այլ նաև ամենօրյա քրտնաջան աշխատանք է պահանջում, ինչպես նաև քաղաքացու առկայություն։

Հիմա ստեղծվել է մի վիճակ, որ մեր քաղաքացիների մի հսկայական հատված փախչում է անկախությունից։ Մինչև Նիկոլն էլ կար այդ գործընթացը։ Նիկոլը պարզապես սրեց ամեն ինչ և հայ ժողովրդին առաջարկում է գնալ դեպի Թուրքիա՝ լավ կյանքի ակնկալիքով։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանին նույնիսկ Աջարիայի հեռանկարը չի սպառնում, քանզի մեր ոխերիմ հարևանները ոչ թե ուզում են տնտեսապես գրավել Հայաստանը, այլ ուղղակի ոչնչացնել այն։

Նիկոլն առաջարկում է սպանել Հայաստանը, որպեսզի ինքն ապրի, քանի որ ոտքի կանգնած Հայաստանն իրեն դատելու է, մեղավորներին պատժելու է։

Հայաստանի վերջին կռիվը հիմա է։ Կա՛մ մենք կթերթենք այս խայտառակ էջը և կստանանք էքզիստենցիալ շանս, կա՛մ այլևս որևէ շանս չենք ունենա։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am