«Ձեր զավակներին դիահերձարաններում փնտրեք». և այս հրեշը ուզում է վերարտադրվել ընտրություններին
Բաքվում Իլհամ Ալիեւի միջոցառումը՝ հայկական ռազմավարի ցուցադրությունը, եւ Երեւանում Նիկոլ Փաշինյանի միջոցառումը՝ գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ հանդիպումը, ողբերգականորեն փոխլրացնում են իրար։ Նրանց զուգահեռ ընթացքը խիստ ընդգծում են Նիկոլի գոյության անհեթեթությունը։ Անհնար է պատկերացնել մեկ այլ երկրի ղեկավար, ավելին՝ պարզապես մեկ այլ մարդ, ով իրենց որդիներին գտնելու եւ ետ բերելու խնդրանքներին պատասխանի «Ձեր զավակներին դիահերձարաններում փնտրեք» մխիթարանքով։
Եւ այս հրեշը մենակ չի, նրա պատգամավորներն ու նախարարները պարզապես ուսապարկեր չեն, այլ հրեշի ճտեր, որ վաղը կրկին են խոսելու GPS-ի, այս Ալիեւի հետ եղբայրության, ներդրումների, ընդլայնվող շուկայի եւ տնտեսական աճի մասին։
Եւ այս հրեշը ուզում է վերարտադրվել ընտրություններով։ Նա գիտի, որ անսկզբունքային, ոչ պակաս հրեշային վարչական ռեսուրսը կլծվի քվեներ հավաքելուն, հեղափոխության պահապանները եւ այլ լակոտներ քվեներ կգողանան, իսկ էրզաց կրիմինալները Ալիեւի փողերով քվեներ կգնեն։
Ես համաձայն չեմ անցյալը չփորփրելու կոչերին։ Այո, չի բացառվում, որ ազգը հինգ հազար տարվա մեջ մի այսպիսի անոմալիա, մի այսպիսի մոնստր ծնի, բայց մենք պարտավոր ենք մանրամասն վերլուծել անցյալը, որպեսզի հասկանանք, թե ինչպես սա այլասերեց հասարակությունը, որ մարդիկ հանդուրժում են իր գոյությունը, թե ինչպես այլանդակեց պետական կառուցվածքը, որ իրեն հեռացնելը դարձել է անհնար։
Եւ ինչպես է ստացվում, որ բոլորով փնտրում են այս Անմեռ Կաշչեյի վախճանը, բայց չեն գտնում։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից