ՄԱԿ-ի դեմ բողոքի ակցիաներում երկու մարդ է մահացել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դեմ բողոքի ակցիաների հետևանքով ապրիլի 9-ին մահացել է առնվազն երկու մարդ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
«Ցուցարարները հրկիզեցին երկու կամուրջները, որոնք տանում էին դեպի խաղաղապահների ռազմաբազա, ինչը MONUSCO-ի համար անընդունելի էր և նրանք կրակ բացեցին ցուցարարների վրա»,- Reuters-ին ասել է Կիկուկուն:
Մեկ այլ ցուցարար էլ անհայտ պայմաններում սպանվել է Բենի բնակավայրի մոտ: