Պուտինը ստացել է՞ կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով, թե երբ է այն նախատեսում անել:
Պուտինն առաջին պատվաստումը ստացել էր մարտի 23-ին, սակայն Կրեմլից չեն բացահայտել, թե որ պատվաստանյութից է օգտվել ՌԴ նախագահը: