Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550 դրամի

«Փաստը» գրում է. «Դրամը շարունակում է արժեզրկվել: Այս առումով կան տաբեր տեսակետներ: «Աուդիտորների միության» նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ դոլարի փոխարժեքն առաջիկայում կբարձրանա ու կհասնի 550-ի, որից հետո կայունացում կլինի:


Ըստ մասնագետի՝ արտարժույթի բարձրացումն, ամեն դեպքում, ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի: Դեռևս ամիսներ առաջ մասնագետները կարծիք էին հայտնում, որ դրամը արհեստականորեն է տևական ժամանակ հարաբերականորեն կայուն պահվել:

«Այո, կար այդ վարկածը, որ արհեստական էր պահվում: Բայց երբ դասական վերլուծություն ենք կատարում ու դիտարկում մեր առևտրային հաշվեկշիռը, ինչպես նաև արտարժույթի ներհոսքը մեր երկրում, ապա տեսնում ենք, որ մի քիչ դրամի արժեզրկման պահանջ կար: Երբ մենք անցնենք ֆիքսված փոխարժեքի պահպանմանը, դա վաղ թե ուժ տնտեսական լուրջ կոլապսի կբերի, և այդ առումով, այո, վտանգ կա: Բայց ասել, որ ֆիքսված փոխարժեք չպահելով ու միայն ԿԲ-ի կողմից գների կայունությունն ապահովելով՝ մենք կոլապսի չենք ենթարկվելու, ճիշտ չի լինի, որովհետև մենք արդեն հիմա տեսնում ենք այդ կոլապսը»,-ասաց Սարգսյանը:


Մասնագետը նաև հավելեց, որ հիմա տնտեսությունը չի շնչում, կարելի է ասել՝ կանգնած վիճակում է: «Եթե ԿԲ-ն ևս երեք ամսով ինտերվենցիայի և պահուստների փոշիացման գնաց, երեք ամիս հետո որևէ ազդեցություն չի կարողանալու ունենալ ֆինանսական շուկայի վրա: Այսինքն՝ այստեղ ոչ այդքան ԿԲ-ի գործառույթին պետք է սպասենք, այլ կառավարության: Չեմ կարծում, որ ԿԲ-ում անհեռատես կգտնվեն, այնտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում: Եթե անգամ ինտերվենցիա իրականացնեն, այն շատ կարճաժամկետ ու շատ փոքր ծավալով կլինի»,-ամփոփեց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 424 անգամ
Լրահոս
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am