Դուք մի գեղի կլուբ չեք կարող սարքել,դուք ատոմակայան կառուցո՞ղ եք. Մարուքյանը՝ իշխանություններին (video)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է. «Իշխանությունն է շահարկել գերիների հարցը դրական իմաստով, փորձել են փիառ անել, թե տեսեք բերում ենք, հիմա չի բերվել ու խայտառակ եղան:Նայում են, թե այն ժամանակ ինչ է խոսացվել, ինչ կա տենց հնչեղ, ասում են։ Ի՞նչ ատոմակայան, դուք ռազմագերի չեք կարողանում վերադարձնել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք, դուք մի գեղի կլուբ չեք կարող սարքել: Մի հատ մեր իշխանության դեմքին նայեք, ինքը ատոմակայանի հետ ի՞նչ կապ ունի, ատոմակայանից ի՞նչ են հասկանում, իրենց հեռու պետք է պահել ատոմակայանից»: