Եթե Ավինյանը չգիտեր, որ Բաքու գնացող ինքնաթիռը դատարկ է հետ գալու՝ հենց էս պահին հրաժարական պիտի տա. Զոհրաբյան (video)
Ուզում եք ինձ համոզել, որ որևէ մեկը չգիտեր՝ պայմանավորվածությո՞ւն է խախտվելու: Սա դեռ երկար վերլուծելու խնդիր է, թե ինչու գերիները չվերադարձվեցին: Ես կարծում եմ, որ եթե պետությանդ հարգում են, կարող էին ասել՝ մի՛ թռեք, խնդիրներ են առաջացել, բայց ինքնաթիռը գնում է Բաքու և վերադառնում առանց գերիների: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: