Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի. Коммерсантъ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ-ում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի դերին:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի: Մոսկվա էին այցելել հիմնական քաղաքական մրցակիցները, անհաշտ թշնամիները՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը: Եվ երկուսն էլ շփվել են Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Կրեմլի համար կարևոր է առաջին հերթին Ղարաբաղի պատճառով. ոչինչ չպետք է խանգարի այն խաղաղությանը, որը Ռուսաստանը հաստատել է այնտեղ, և տարածաշրջանի տնտեսական վերականգնման ծրագրերին: Փոխանցում է Tert.am-ը:

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ընդունել է ապրիլի 7-ին:

«Իհարկե, մենք խոսելու բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, և, իհարկե, ամենահրատապ և սուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն են», - ասել է ՌԴ նախագահը: Նա պարզաբանել է. «Հետկոնֆլիկտային վերականգնման ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը երկրի զարգացման նոր հնարավորություններ ստանա»:

Նիկոլ Փաշինյանը փորձել է էլ ավելի նշանակալի դարձնել հանդիպումը. «Մենք կունենանք բավականին հարուստ օրակարգ, ներառյալ ռազմավարական խնդիրները: Հուսով եմ`Ձեզ հետ կքննարկեմ Ձեր տեսակետները անվտանգության համակարգերի ճարտարապետության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջ, և Հայաստանում և, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում»:

Հանդիպման բաց հատվածի ընթացքում Փաշինյանը բարձրացրել է նաև ռազմագերիների հարցը, ինչը չափազանց ցավոտ հարց է Հայաստանի համար:

Ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմը բոլոր ադրբեջանցիներին հանձնել է Բաքվին, իսկ Ադրբեջանում, ըստ տարբեր գնահատականների, դեռ 140-ից 200 հայ գերի կա: Պաշտոնապես Բաքուն խոստովանում է, որ ընդամենը 60 հայ զինծառայող կա իր մոտ:

Բայց քանի որ նրանց գերեվարել են Հադրությում` ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը նրանց դիվերսանտներ է համարում, և այս հարցում որևէ տեղաշարժ չկա:

Անհասկանալի է, թե ինչպես Բաքուն կարող է այդքան համառ դիմակայել, եթե և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը նրա վրա ճնշում են գործադրում գերիների հարցում»,-«Կոմերսանտ»-ի հետ զրույցում բողոքել է ՀՀ կառավարության բարձրաստիճան զրուցակիցը:

Խնդիրը, նշել է նա, պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի հետ՝ տարբեր մակարդակներով: Մոսկվայում, ըստ նրա, պատասխանում են, որ այս հարցում դժվարություններ կան: Թե ինչ դժվարություններ են դրանք, զրուցակիցը չի հստակեցրել:

Այդ ընթացքում, որպես մխիթարական մրցանակ, Նիկոլ Փաշինյանը ստացավ Ռուսաստանի համաձայնությունը՝ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ լավ լուր տուն կտանի: Սա նշանակալի է, քանի որ նրա այցը Մոսկվա նախընտրական է: Հայաստանում քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր անցած աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Երևանի պարտությունից հետո, վերջերս ավարտվել է նրանով, որ ապրիլի վերջին Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ: Սա պահանջում էր «Հայրենիքը փրկության շարժման» մեջ միավորված հայկական ընդդիմությունը: Պաշտոնանկությունը պայմաններ կստեղծի խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների համար: Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա հունիսին:

Չնայած ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին նշանակել է որպես Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր, այնուամենայնիվ, ռեյտինգային հարցումներում նա առաջատար է:

Առաջիկա ընտրությունների համատեքստում Փաշինյանի համար կարևոր է լավ հարաբերություններ ցուցադրել Մոսկվայի հետ: Հատկապես, երբ հաշվի ես առնում, որ Ռուսաստանի հովանավորությունը վայելող քաղաքական գործչի կերպարը և Վլադիմիր Պուտինի վստահությունը վաղուց արմատավորված են նրա հիմնական մրցակցի, իսկ իրականում նրա թշնամու`Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Անցյալ շաբաթ Քոչարյանը նույնպես այցելել էր Ռուսաստանի մայրաքաղաք: Նախկին նախագահն իր տրամադրության տակ ուներ տեղեկատվական կարևոր ռեսուրս՝ Ռուսաստանի Առաջին ալիքը: Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել է առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին, մեծ հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին: Բացատրելով իր վերադարձը քաղաքականություն, նա հայտարարել է. «Ես չեմ տեսնում մեկին, ով կարողանա շտկել բարդ իրավիճակը»: Նույն զրույցի ընթացքում նա կարևոր ազդանշան է հղել ինչպես Կրեմլին, այնպես էլ Բաքվին: Պատասխանելով Պոզների այն հարցին, թե արդյոք նա ռևանշի կգնա Ղարաբաղում, եթե իշխանության գա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած խելամիտ մարդ չի մտածի ռևանշի մասին»: «Եթե մենք ուզում ենք վերջ տալ հակամարտությանը, ապա պետք է գտնենք արդար լուծում», - ավելացրել է քաղաքական գործիչը:

Դա միանգամայն կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Քոչարյանի` ընտրություններում հաղթանակի դեպքում կարիք չկա անհանգստանալու Ղարաբաղի վերաբերյալ անցյալ տարի ձեռք բերված եռակողմ հայտարարությունների ճակատագրի առնչությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահը հնարավորություն է ունեցել քննարկելու իր երկրում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հեռուստատեսությամբ, այլ նաև Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Խորհրդանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցից անմիջապես առաջ Հայաստանում կարճվեց «սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով քրեական գործը, որով նախկին նախագահը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Կրեմլը մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հասկացնել է տվել, որ չարժե հետապնդել նախկին նախագահին: Բայց մինչ անցյալ շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին:

Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների, և ոչ միայն նրանց հետ, խոսում են Ռուսաստանի ՝ այնտեղ տիրող իրավիճակի նկատմամբ ավելացած ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահներին Ղարաբաղում, այլև սկսել տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է, այդ թվում`Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ խնդրով զբաղվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը, բայց գործընթացը արագ չի ընթանում Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունների պատճառով, թե որ ճանապարհները պետք է բացվեն և կառուցվեն: Ռուսական կողմից խնդրով զբաղվում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը, ինչպես Պուտինը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, պարբերաբար այցելում է Երևան.«Բոլորովին վերջերս դուք ընդունել եք նրան, նա նաև զեկուցել է, թե ինչպես է ուրվագծվում փոխհարաբերությունների հետագիծը ամբողջ տարածաշրջանում` նկատի ունենալով հետպատերազմյան իրավիճակը»: Քանի որ Օվերչուկը ճանապարհորդում է ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան, փաստացիորեն, նա զբաղվում է միջնորդական դիվանագիտությամբ՝ փորձելով մերձեցնել երկու պատերազմած, բայց չհաշտված կողմերի դիրքորոշումները:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի խնդիրն էր ցույց տալ, որ նա փորձում է Ռուսաստանի աջակցությամբ վերադարձնել գերությունից հայ քաղաքացիներին և ապահովել իր երկրի անվտանգությունը, ապա Կրեմլը ունի իր առաջնահերթությունները: «Մոսկվան ցանկանում է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը, որը սկսվել է պատերազմից հետո նրա միջնորդությամբ: Ռուսաստանը այս գործընթացի հովանավորն է և չի կարող թողնել այն հենց այնպես: Մոսկվան կարծում է, որ տնտեսական համագործակցությունը կարող է մեղմացնել կողմերի միջև եղած հակասությունները և այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը», - ասել է «Կոմերսանտ»-ին պարոն Իսկանդարյանը:

Նման իրավիճակում Կրեմլի համար կարևոր է, որ Հայաստանի ընտրություններում ցանկացածի հաղթանակի դեպքում, և բացարձակ առաջնորդի բացակայության դեպքում կոալիցիոն կառավարությունը չխախտի անցած տարվա վերջին տարածաշրջանում ի հայտ եկած փխրուն անվտանգության ճարտարապետությունը:

դիտվել է 668 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am