Պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, պետությունից 255.8 մլն դրամ հափշտակելու դեպքերով քրգործի նախաքննությունն ավարտվել է.ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019թթ ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ:


Նույն ժամանակահատվածում Կոստանտին Կոստանյանը, ով ի պաշտոնե պարտավոր է եղել հսկողություն իրականացնել վերը նշված աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես` վերջինս աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները: Այդ արձանագրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցման եղանակով անհիմն վճարվել է 255.824.768 ՀՀ դրամ, որով պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:

Վերը նշված արարքների կատարման համար Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոստանտին Կոստանյանին` 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հանցագործությամբ պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամը, ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am