Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունը Պուտինի հետ հանդիպման նախաշեմին այդքան հանկարծակիորեն փոխվել. Взгляд

Նիկոլ Փաշինյանը կրկին ժամանում է Մոսկվա և այս անգամ նորությունների ամբողջական փնջով, որոնք կոչված են դրական ֆոն ստեղծելու Ռուսաստանի նախագահի հետ նրա շփման համար: Դա վերաբերում է ինչպես ռուսական զենքի, այնպես էլ Հայաստանի գեներալական կազմի հանդեպ նրա վերաբերմունքին: Ինչո՞ւ է Փաշինյանի հռետորաբանությունն այդքան հանկարծակիորեն փոխվել, գրում է Взгляд պարբերականը` հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանի առաջնահերթ խնդիրներից մեկը զինված ուժերի զինանոցը ժամանակակից զենքերով համալրելն է: Նա նաև հայտնել էր, որ այսօր Պուտինի հետ կայանալիք բանակցություններին նախատեսում է քննարկել ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Փոխանցում է Tert.am-ը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ղեկավարները կքննարկեն Լեռնայի Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործմանն ու հունիսին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը: Մինչդեռ Փաշինյանը շեշտադրումն արել էր հենց ռազմատեխնիկական թեմային:

Ինչպես աղբյուրը նկատում է, Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ հայտարարել է, որ երկրում բարեփոխումներ են սկսվել բանակում, «որոնք իրականացվում են ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»: Այս հայտարարությունները կտրուկ հակասում են Փաշինյանի` նախկինում արած հայտարարությանը «Իսկանդեր» համալիրների մասին, որից արձակած հրթիռը, ըստ Փաշինյանի, «պայթել էր 10 տոկոսով»:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստան այցի նախօրեին ՀՀ իշխանությունները ևս մեկ բարեկամական քայլ են կատարել միաժամանակ ինչպես ընդդիմության, այնպես էլ Մոսկվայի հանդեպ: Խոսքը 2008 թվականի մարտի մեկի գործի կարճումն է, որից հետո դադարեցվում է քրեական հետապնդումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որը, ինչպես հայտնի է, բարեկամական հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ: Միևնույն ժամանակ դադարեցվել է քրեաական հետապնդումը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ:

«Ակնհայտ է, որ Փաշինյանը կարող է երկու տեսակի զենք խնդրել Ռուսաստանից` հակաօդային պաշտպանության համակարգ և ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված տեխնիկա»,-պարբերականի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին: Նրա կարծիքով` Երևանը կքննարկի սպառազինման ժամանակակից միջոցներ գնելու հավանականությունն այն մեխանիզմով, որը ստեղծվել էր Հայաստանի նախկին իշխանությունների օրոք` ռուսական վարկով վճարելու հաշվին:

«Ինչ վերաբերում է Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի քաղաքական բաղադրիչին, պետք է հասկանալ, որ նա շփումը ռուսաստանյան ղեկավարության հետ օգտագործում է իր վարկանիշը պահպանելու համար»,-նկատել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Գլխավոր հարցն այն է, թե ինչու է Մոսկվան համաձայնել ընդունել Փաշինյանին, որի հետ այս տարիներին ոչ հարթ հարաբերություններ են ձևավորվել: Այս հարցին անդրադառնալով` հոդվածագիրը նշում է, որ մի կողմից Կրեմլից հաստատել են, որ անցյալ շաբաթ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ, մյուս կողմից` Մոսկվան պատրաստվում է բարձրագույն մակարդակով ընդունել գործող ղեկավարին:

Զատուլինի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նպատակներին ծառայեցնել Մոսկվայի մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճակատագրով: «Մինույն ժամանակ Փաշինյանը գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը հայերի համար փրկարար խարիսխ է: Գլխավոր հարցը վերջնական հաշվով այն է` վստահ է արդյոք Ռուսաստանի ղեկավարությունն այն հարցում, որ մեր դաշնակից Հայաստանը վստահելի ձեռքերում է գտնվում, երբ երկիրը ղեկավարում է Փաշինյանը»,-դիտարկում է պատգամավորը:

Վերջինս կասկածանք է հայտնել, որ Պուտինը նման վստահություն ունի: «Վլադիմիր Պուտինն արդեն դիրքորոշում է ընդունել, որի պարագայում չի պատրաստվում միջամտել Հայաստանի ներքին գործերին: Եվ դա ճիշտ է` հաշվի առնելով հայ ընտրազանգվածի քաղաքականացվածությունն ու զգացմունքայնությունը: Թեև Փաշինյանն այս հանդիպումն օգտագործելու է, որպեսզի իրեն ներկայացնի որպես միակ քաղաքական գործչը երկրում, որն ընդունակ է զրուցել Պուտինի հետ, դա բոլորովին չի երաշխավորում նրա հաղթանակն ընտրություններում»,-կարծում է Զատուլինը:

Նման դիտարկում է արել նաև ՌԴ Հասարակական պալատի անդամ Սերգեյ Մարկովը, որի կարծիքով` Փաշինյան երկու նպատակ է հետապնդում, որոնք ցանկանում է լուծել Մոսկվա այցի օգնությամբ:

«Առաջին հերթին, նա ձգտում է հասկանալ` արդյոք Ռուսաստանն աջակցում է իրեն կայանալիք ընտրություններում: Երկրորդ, նրա համար կարևոր է հաշտվել Մոսկվայի հայկական սփյուռքի հետ, որն այժմ Փաշինյանի դեմ է տրամադրված և աջակցում է Քոչարյանին»,-նշում է փորձագետը:

դիտվել է 729 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am