Եվրահանձնաժողովի ղեկավարը ոտքի վրա կանգնած է մնացել Էրդողանի հետ հանդիպմանը. Տեսանյութ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ոտքի վրա կանգնած է մնացել՝ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ կայացած հանդիպմանը: Համապատասխան տեսանյութը սոցիալական կայքերում հրապարակել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին:
Կադրերում երևում է, որ քաղաքական գործիչները զբաղեցրել են իրենց տեղը, նրանց հետևից մտնում է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և չի տեսնում ազատ աթոռ: