«Այսօրվա հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաեւ Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը:

Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ Պուտինն ու Փաշինյանը մտքեր կփոխանակեն նաեւ Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաեւ հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ: Եվ հաշվի առնելով, որ մեկ շաբաթ առաջ էլ Վլադիմիր Պուտինը զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ վերջինս էլ Մոսկվայում էր, իրավիճակն ավելի է հետաքրքրանում:

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս հանդիպումով Փաշինյանը փորձելու է ստանալ Ռուսաստանի վստահությունը: «Հայաստանի հասարակության մի հատվածը բացասական արձագանքեց բանակցությունների արդյունքին, սակայն կա մի թեւ, որը աջակցում է նրան, իհարկե, ավելի քիչ, քան 2018-ին: Նիկոլ Փաշինյանի համար սա նոր իրողություն է, եւ, իհարկե, այստեղ կարեւոր է աջակցությունը, որպեսզի ավելի վստահ գնա ընտրությունների», – կանխատեսեց ռուս քաղաքագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Գուցե եզրակացություն անե՞ք.... Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am