Փաշինյանի ապշեցուցիչ պայմանը Էրդողանին

Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը:

Հայ-թուրքական սահմանը միակողմանի փակվել է Թուրքիայի կողմից դեռ 1993 թվականին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից, հիշեցրել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Անկարայի թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում:

«Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական անմիջական աջակցություն՝ օտարերկրյա զինված ահաբեկիչ մարտիկներին տեղափոխելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս համատեքստում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար Թուրքիային անհրաժեշտ է փոխել տվյալ ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ», - նշել է Փաշինյանը:

Ուրեմն, Փաշինյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ասում է բաներ, որոնք մշտապես ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ Թուրքիան սկսեց իր թշնամական «ակցիան» ընդդեմ Հայաստանի, ասել են բոլոր քաղաքական ուժերն ու բոլոր նախագահները:

Այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմ չի եղել, Փաշինյանը տեղյակ չի թե ինչ ձևով է այն ընթացել ու ինչով է հիմա զբաղված թուրք-ադրբեջանական տանդեմը:

Նախ, Փաշինյանը «վարպետորեն» մոռանում է հայ ռազմագերիների հարցը: Այսինքն, եթե Էրդողանը Հայաստանի հետ սահմանը բացի, կարելի է վստահաբար պնդել, որ Փաշինյանի «թավշյա» կառավարությունը մի բառ անգամ չի ասելու հայ ռազմագերիների մասին, չի պահանջելու նրանց վերադարձը:

Ուրեմն, Էրդողանի «կրտսեր եղբայր» Ալիևը Հայաստանի տարածքների նկատմամբ հավականություններ է ժամանակ առ ժամանակ ցուցադրում, Զանգեզուրն ու Երևանը «Ադրբեջանի պատմական տարածք» է անվանում պարբերաբար, ու հիմա էլ այլ երկրների հրավիրում է՝ «Զանգեզուրի միջանցքից օգտվելու», բայց Փաշինյանը հիշում է, որ Թուրքիան է Հայաստանի հետ սահմանը փակե՞լ: Իսկ այս նոր զավթողական քաղաքականության վերաբերյալ ոչինչ չկա՞ ասելու:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով, բայց հիմա, եթե նրանք համարում են լուծել են ԼՂ-ի խնդիրը, ինչո՞ւ չեն բացում սահմանը...

Հետևաբար, ի՞նչ պայմաններով են ուզում բացել հայ-թուրքական սահմանը, այ, դրա մասին պետք է խոսի Փաշինյանը: Ի՞նչ բանավոր պայմանավորվածություններ կան թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ի՞նչ է նա խոստացել թուրքական-ադրբեջանական դաշինքին: Ինչո՞ւ է լռում ռազմագերիների ու Ալիևի տարածքային նոր հավակնությունների մասին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7158 անգամ
Լրահոս
Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am