Սեյրան Օհանյանը բացահայտում է Նիկոլի դավաճանական հրամանները (video)
Վերջին պատերազմի ընթացքում մեր պարտության պատճառներից մեկն այն է, որ բանակն իր թիկունքը շատ թույլ զգաց, մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ես ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Կուբաթլու, Զանգելան, Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռացնել զորքերը առանց որևիցե սահմանազատման, ինչ է թե այն կողմից թուրքն ու ադրբեջանցին եկել են GPS-ով ու ասել՝ հեռացեք մեր սահմաններից: Իսկ ո՞վ է ասել, որ աՅդ սահմանները ադրբեջանցունն ու թուրքինն էր: Հիմա էլ ուզում ենք, որ Մեղրիի, Սյունիքի տարածքով ճանապարհներ ունենանք»,- ասել է Օհանյանը: