Ինչպե՞ս եղավ՝ ներդրումների բում չտեսանք. մեկնաբանում է Բաբկեն Թունյանը (video)
Ներդրումների բում չտեսանք, որովհետեւ թեեւ 2019-ին տնտեսական աճ եղավ, բայց երկարաժամկետ եւ լուրջ ներդրումների համար որոշակի ժամանակ էր պետք. մենք անցնցում ունեցել ենք ընդամենը մեկ տարի՝ 2019-ը, եւ անգամ մեր քննադատներն են ասում, որ բավականին լավ տարի էր: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: