Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելուց 1 օր առաջ

Ռոբերտ Քոչարյանի գործն ըստ էության այդպես էլ կավարտվի՝ մնալով բացառապես քաղաքական ենթատեքստի շրջանակում։ 2018 թվականի ապրիլյան իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե իր կարծիքով Մարտի 1-ի գործը բացահայտված է։

Դրանից կարճ ժամանակ անց գործում որպես մեղադրյալ ներգրավվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով․ դա սահմանադրական կարգի տապալման հոդվածն է։
Շուրջ երկուսուկես տարի ձգված նախաքննության ընթացքում նախագահ Քոչարյանը մոտ մեկուկես տարի կալանքի տակ մնաց՝ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց դատարանն ընտրել էր կալանքը։
Եվ ահա մարտի 28-ին դատարանը հայտարարեց Քոչարյանի գործով նախաննքության ավարտի և դատաքննության փուլի մեկնարկի մասին։ Ուղիղ մեկ օր անց Սահմանադրական դատարանը հրապարակեց վճիռ՝ 300,1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին, որից հետո Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է անհապաղ կարճվեր։ Նախորդ շաբաթվա դատական նիստում դատախազները ևս պնդում էին, որ այլևս 300․1-րդ հոդվածը Քրեական օրենսգրքում չկա, քանի որ այն հակասահմանադրական է ճանաչվել։

Բայց առաջարկում էին գործը ոչ թե կարճել, այլ կասեցնել՝ հաշվի առնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով նիստից մեկ օր առաջ դիմել է Սահմանադրական դատարան: Ըստ էության դատախազությունը փորձում է գործի պատասխանատվությունը տեղափոխել Սահմանադրական դատարանի տիրույթ․ եթե դատախազի կողմից վիճարկվող քրեական հոդվածները ևս ճանաչվեն հակասահմանադրական, միգուցե դատախազությունը հնարավորություն ստանա վերաորակավորել Քոչարյանի գործը և մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով․ դա պաշտոնական լիազորությունների գերազանցումն է։ Նախ այս հոդվածն ունի 5 տարվա վաղեմության ժամկետ, իսկ Մարտի 1-ի դեպքերից անցել է ավելի քան 13 տարի։ Բայց եթե անգամ չլիներ վաղեմության ժամկետի հարցը, հոդվածի բավոնդակությունն ինքնին աբսուրդ է․ ինչո՞վ է երկրի այն ժամանակվա ղեկավարը գերազանցել իր լիազորությունները, նրանով, որ քայլեր է ձեռնարկել երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղղությա՞մբ։

Ամեն դեպքում Քրեական դատավարության օրենսգիրքն այս պահի կարգավորումներով թույլ չի տալիս վերաորակավորել հարուցված գործի հոդվածը, եթե դատարանն արդեն հայտարարել է դատաքննության փուլի մեկնարկի մասին, իսկ հետազոտված ապացույցներ դեռևս չկան։ Այս պահին կա ՍԴ-ի որոշմամբ ամրագրված իմպերատիվ պահանջը՝ 300․1 հոդվածը ճանաչված է հակասահմանադրական։

Քոչարյանի պաշտպանները հենց այս հիմքով էլ պահանջում են անհապաղ կարճել գործը, հանել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Դատավոր ԱնՆա Դանիբեկյանը մերժել է դատախազների միջնորդության ներկայացման հնարավորությունը և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քրեական գործով վարույթի կարճման վերաբերյալ որոշում կայացնելու։ Հատկանշական է, որ դատավոր Դանիբեկյանը Քոչարյանի գործով որոշումը հրապարակելու է ապրիլի 6-ին՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելուց 1 օր առաջ։ Մոսկվայում Փաշինյանը հանդիպում է ունենալու Կրեմլում։

Դատարանի որոշումը, ինչպիսին էլ որ այն լինի, այս կամ այն կերպ կքննարկվի կամ էլ գոնե համապատասխան միջավայր կապահովի Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իրեն ոչ բնորոշ զարմանալի զսպվածություն ցուցաբերեց՝ 300․1 հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը չմեկնաբանեց, բավարարվեց ասելով, թե ՍԴ որոշումը կկարդան, նոր կհասկանան, թե ինչ են անելու։

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 7144 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am