Թույլ չենք տալու՝ դավաճան իշխանությունները կոտրեն բանակի ողնաշարը. Վարագյան (video)
«Մեր բանակը կռվել է այնքան, որքան հնարավոր է եղել և իր զինվորների կյանքի գնով է պահել հայրենիքը: Ապրիլյան պատերազմում մենք հաղթեցինք, բայց դրանից մեր հասարակությունը դասեր չքաղեց, և մենք ունեցանք այս պատերազմը, սակայն և՛ Ապրիլյան պատերազմի նահատակները, և՛ այս պատերազմի նահատակները մեզ ուժ են հաղորդելու ու ուղղորդելու են դեպի նորանոր հաղթանակներ»,-Եռաբլուրում պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի պարգևատրման արարողության ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը: