Տեր-Պետրոսյանի պայմանը՝ չորս նախագահներին

Մարտ 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մեկ օր առաջ՝ մարտի 25-ին, հանդիպել են: Ֆեյսուքյան իր էջում այդ մասին հայտնեց Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ Ըստ Մուսինյանի՝ նախկին նախագահները քննարկել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Ավելի ուշ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, վերահաստատեց Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը: «Թե´Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական», ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպման դրդապատճառը, պարզ է, որ արցախյան հարցն է, և առհասարակ, այն իրավիճակը, որում հայտնվել են այսօր Հայաստանն ու Արցախը:

Եթե Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի կողմից Հայաստանի գործող իշխանությունների վերաբերյալ հստակ դիրքորոշումներ չեն հնչել, ապա Հայաստանի երեք նախկին ղեկավարների դիրքորոշումներն ակնհայտ են՝ նրանք Փաշինյանին համարում են չարիք: Նույնիսկ, Տեր-Պետրոսյանը, որին շատերը համարում են Փաշինյանի քաղաքական «կնքահայր»՝ Փաշինյանին վերջերս մի առիթով՝ «պատուհաս» անվանեց:

Ավելին, կեղծ են այն «գնահատականները», թե Փաշինյանի այսօրվա գործունեությունը՝ «Տեր-Պետրոսյանի սրտով է», կամ՝ նա «Տեր-Պետրոսյանի» ծրագիրն է իրագործում: Սա նեղ-քարոզչական մի հնարք է, որը հրապարակ նետողները լավ չեն ճանաչում Տեր-Պետրոսյանին և իրապես չգիտեն, որ նա չի ներում իր անձի հանդեպ դավաճանությունները, իսկ Փաշինյանի նման մի քանի առիթ տվել է: ՀԱԿ-ից «օտարանալու» և իր խմբագրած թերթում «Հայկական ժամանակ»-ում մոտավորապես 10 տարի առաջ Տեր-Պետրոսյանի վերաբերյալ քննադատական լավաշ հոդվածները դրա վկայությունն էին:

Ավելին՝ կան հավաստի տեղեկություններ, որ Փաշինյանի «թավշյա» հեղափոխությունից հետո Տեր-Պետրոսյան-Փաշինյան շփումներ չեն եղել, և այդպիսիք չէին կարող լինել, եթե անգամ Փաշինյանն ունենար նման մտադրություն: Այսինքն, եթե ՀԱԿ-ի՝ ընդդիմադիր շրջանում Տեր-Պետրոսյանն ուներ իրեն հատուկ քամահրական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի նողկանք է նա զգացել՝ Փաշինյանի ՀԱԿ-ից պոկվելու ու ՀՀ առաջին նախագահին իր խմբագրած թերթով քննադատելու արդյունքում:

Ինչևէ, «Hayeli.am»-ի տեղեկություններով՝ հինգ նախագահների հանդիպումը սկսելուց առաջ Տեր-Պետրոսյանն, այսպես ասած, պայման է դրել մյուս նախկին նախագահների առաջ՝ նախքան քննարկումը սկսելը: Տեր-Պետրոսյանն ասել է. «Եկեք պայմանավորվենք, որ այդ թյուրիմացության, տգետին չեք կապում ինձ հետ, նրա նկատմամբ՝ իմ ազդեցության վերաբերյալ կեղծիքներին վերջ է տրվում», նկատի ունենալով՝ «Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի ծրագիրն է իրականացնում» որոշ քարոզիչների խոսակցությունները ու նրանց լրատվականների կողմից այդ թեման հետևողականորեն «ծամելը»:

Այսինքն, հստակ է, որ Հայաստանն այսօր այնպիսի ծանր դրության, ճահճի մեջ է հայտնվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մի կողմ են դնում մեկ տասնամյակից ավելի տևած քաղաքական հակառակորդի իրենց կարգավիճակը: Հիշեցնենք, որ 1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սկսվեց համառ պայքար նրա թիմի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, որը տևեց 10 տարի: Այնուհետև Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բազմամյա քաղաքական հակառակորդներ դարձան՝ հատկապես 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած Մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո։

Ուրեմն, այսօր, այն աստիճան Հայաստանի ներկայիս վիճակը սարսափելի է, որ այս գործիչները, նստում են մի սեղանի շուրջ ու քննարկում հայաստանյան ու արցախյան իրադրությունը:

Նկատենք, որ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների տեղի ունեցած հանդիպումը երկրորդն է, առաջինը կայացել էր պատերազմի օրերին: Այժմ, փաստորեն, սա դառնում է մի աննախադեպ ֆորմատ՝ հետպատերազմյան փուլում և դա միայն պետք է ողջունել որպես փաստ:

Ի դեպ, նախքան 2020թ. հոկտեմբերի հանդիպումը, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային հանդիպումը եղել էր ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 9-ին։ Իսկ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը տարիներ շարունակ չէին հանդիպել, նրանց վերջին հանդիպումը 1998-ին էր, երբ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը ներկա գտնվեց նաև Տեր-Պետրոսյանը։

Ակնհայտ է, որ եթե Տեր-Պետրոսյան-Քոչարյան մակարդակում շփումներ երկրորդ նախագահի իշխանավարման տարիներին չեն եղել, ապա Սերժ Սարգսյանի կողմից որոշակի ժամանակվանից ՀԱԿ-ի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ձևավորվեց. ընդդիմադիր քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, ՀԱԿ-ին թույլ տրվեցին բողոքի ցույցեր ու հանրահավաքներ իրականացնել «Ազատության» հրապարակում, իսկ ավելի ուշ՝ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր բուրժուադեմոկրատական հեղափոխության կոնցեպտով: Այսինքն, Սերժ Սարգսյանի կողմից Տեր-Պետրոսյանը արժանացավ բավական բարեհաճ վերաբերմունքի, և ըստ տարբեր շրջանակներից շրջանառվող տեղեկությունների՝ այդ աջակցությունն արտահայտվել է նաև ֆինանսականով:

Ինչևէ, Տեր-Պետրոսյանը, որը չի թաքցրել իր պատկերացումները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, 1997թ. գրել է իր հանրահայտ՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը», հոդվածը, և նա Հայաստանի հարևանների հետ խաղաղ ապրելու կողմնակից է եղել, նույնիսկ նրա համար Փաշինյանի այսօրվա կապիտույլացիոն, Հայաստանն ու Արցախը կործանած կեցվածքը չի կարող ընդունելի լինել և միանգամայն հստակ է, որ նա ևս Փաշինյանին համարում է դավաճան:

Իսկ ընդհանուր առմամբ՝ հինգ նախկին նախագահների հանդիպումը, վատ չէր լինի, եթե դառնար Հայաստանի համար ստեղծված ծանր ու բարդ իրավիճակից ելքի վերաբերյալ հստակ ձևակերպումների մի հարթակ: Հինգ նախագահների առաջարկությունները, պահանջները կարող են դառնալ հրապարակային, միասնական: Սա այն դաշտն է, որտեղ հանդես են գալիս նախագահներ, որոնց իշխանության տարիներին ըստ ժամանակագրության՝ հայկական կողմը հողեր է ազատագրել, պատերազմ հաղթել, բանակցային գործընթացում Արցախի ինքնորոշման ու կարգավիճակի հարցն է դրվել բանակցությունների սեղանին: Այսինքն՝ Հայաստանի ու Արցախի համար նախկին նախագահների ֆորմատը կարող է արդյունավետ լինել՝ եթե նրանք հանդես գան նաև հրապարակային հայտարարությունների, պահանջների, առաջարկների տեսքով:

Հակառակ դեպքում այդ հանդիպումները կվերածվեն սովորական՝ նախկինների փակ հավաքի, որոնք ըստ անհրաժեշտության հանդիպում են, երկրի վերաբերյալ քննարկումներ են անցկացնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 13709 անգամ
Լրահոս
Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am