Նիկոլ Փաշինյանը նորից խայտառակել է իրեն

Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սու30CM կործանիչների աղմկահարույց թեմային։

Մասնավորապես նախորդ շաբաթ՝ Օհանավան համայնք կատարած այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կործանիչները ձեռք են բերվել 2020 թվականի մայիսին առանց հրթիռների, և պետությունը մինչև պատերազմի սկսվելը չի հասցրել ձեռք բերել նաև հրթիռներ․ «այո, մենք ինքնաթիռն առել ենք, բայց հրթիռները չենք հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը»,- ասել էր նա։

Փաշինյանի այս անհեթեթ հայտարարությունից հետո զանգվածային լրատվամիջոցները, այդ թվում նաև hayeli.am-ը անմիջապես հիշեց, թե Փաշինյանը 2020 թվականին ինչ հայտարարությունն էր անում այդ նույն Սու30CM կործանիչների մասին։ Մասնավորապես 2020թ. հուլիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Մեր Սու30CM-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։ Տրամբանական է, որ առանց հրթիռների մարտական խոցում չէր կարող իրականացվել։ Հետևաբար, ստացվում է, որ 2020 թվականի հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը պարզապես ստել էր։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանն իբր որոշել է խմբագրել ինքն իրեն և ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել իր երկու իրարամերժ հայտարարություններին, որոնք շրջանառվում են սոցիալական ցանցերում։

Նիկոլ Փաշինյանը համոզված պնդել է, որ այս երկու հայտարարությունների մեջ ոչ մի հակասություն էլ չկա։ «Նախ արձագանքենք, որ Սու30CM ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են։ Բայց այդ զենքը իր ամբողջության մեջ է իր հրթիռներով և սարքավորումներով։ Եվ կարծում եմ՝ ակնհայտ է, որ ինքնաթիռի և հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն նույն տեղում չէ արտադրվում։ Հետևաբար, դրանք ոչ թե ամբողջական է ձեռք բերվում, այլ հատվածական՝ տարբեր սուբյեկտներից։ Սու30CM ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, և այո, իրականացրել են վարժական թռիչքներ և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում եղած են եղել։ Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այդմ, թե եղած սպառազինությունն ինչքանով են հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները»,- պարզաբանել Փաշինյանը հավելել, թե հրթիռների ձեռքբերումը ներառված է եղել գնման պլանում։

Իրականում, սակայն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վերստին խայտառակել է ինքն իրեն։ Նախ, եթե նախկինում ՀՀ զինանանոցում եղել է նման սպառազինություն, սա անձամբ Նիկոլ Փաշինյանի պնդումն է, կնշանակի նախկիններն ավելին են արել բանակը ժամանակակակից սպառազինությամբ զինելու ուղղությամբ, քան հեղափոխական իշխանությունը։ Մինչդեռ 3 տարի շարունակ անձամբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հակառակն են պնդել։ Բայց սա ոչնինչ։ Խնդիրը, սակայն, շատ ավելի խորքային է, քան Նիկոլ Փաշինյանի անհեթեթ պարզաբանումը։ Վստահաբար կգա ժամանակը, և Նիկոլ Փաշինյանն ու իր հանցավոր թիմը պատասխան կտան, թե ինչու են ձեռք բերել Սու30CM ինքնաթիռներ, այն դեպքում, երբ պայմանագրով հրթիռներ անգամ նախատեսված չեն եղել։

Դեռ ամիսներ առաջ ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը Հայելի ակումբում ունեցած ասուլսի ժամանակ հայտարարեց, որ Սու30CM կործանիչների ձեռքբերումը անօգուտ է եղել, քանի որ դրանց հրթիռները Ռուսաստանում արգելված է արտահանել։ Հիմա փաստորեն Նիկոլ Փաշինյանը հաստատել է Մովսես Հակոբյանի ասածները։ Բայց Փաշինյանի ասածը դարձյալ մնում է մեծագույն աբսուրդ։ Փաշինյանը պնդում է, թե հրթիռների ձեռքբերումը նախատեսված է եղել գնումների հետագա պլանում։ Նա, սակայն, չի մանրամասնել՝ գոնե հիմա այդ հրթիռները ձեռք բերվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ի՞նչ ենք անելու նոր պատերազմ սկսվելու դեպքում։ Եվ ումի՞ց ենք ձեռք բերելու այդ հրթիռները, եթե ռուսական կողմը դրանք չի արտահանում։ 

 Ռուսական մեդիան, ի դեպ, քննարկման թեժ թեմա է դարձրել կործանիչների մասին Փաշինյանի հայտարարությունը։ Սոլովյովի տելեգրամմ ալիքը ներկայացրել է  Մարտավարական և տեխնոլոգիական հետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Կոնստանտին Մակիենկոյի մեկնաբանությունը ․«Նիկոլ Փաշինյանի` «ՍՈՒ 30 — ՍՄ» կործանիչների վերաբերյալ արված հայտարարությունները այնքան ոչ կոմպետենտ են, որ չես կարողանում մեկնաբանել։ Ուրեմն` չկա դեպք, որ տվյալ կործանիչները առանց հրթիռ մատակարարվեն գնորդին։Եվ երկրորդ` առնվազն մեկ ստանդարտ ավիացոն խոցման միջոց է տրամադրվում կործանիչի հետ։ Այնպես որ` վստահեցնում եմ` Հայաստանը ստացել է կործանիչները իր հրթիռներով հանդերձ։

Իսկ նրա հայտարարությունը նման է` Իսկանդերի 10%-ոց պայթող հրթիռների մասին հայտարարությանը, որը ինչ տեսանկյունից էլ նայում ես` անհեթեթություն է»,- ասել է նա։

Իսկապես, ի՞նչ իմաստ ունի պետական անվտանգության հարցերի մասին տեղին-անտեղին հայտարարություններ անել՝ դրանք վերածելով նախընտրական շոուի բաղադրիչ։ Փաստորեն, Իսկանդերի պատմությունը դաս չի եղել Նիկոլ Փաշինյանի համար։ Նա շարունակում է պետական անճարակության ինքնառեկորդ սահմանել։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 7150 անգամ
Լրահոս
«Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am