Անթաքույց վախերով «քաջը»

Փաստը գրում է. «Բավական էր, որ արտահերթ ընտրությունների համար նշանակվեր կոնկրետ ժամկետ՝ հունիսի 20-ը, որպեսզի Փաշինյանը հաջորդ օրն արդեն սկսեր իր քարոզարշավը։ Այդպես նա հանդիպումներ նախաձեռնեց Արագածոտնի մարզի բնակիչների հետ։ Իսկ ինչո՞ւ է նա այդքան շտապում, չէ՞ որ ընտրությունների քարոզարշավի համար դեռ շատ ժամանակ կա։ Այն էլ, եթե, իհարկե, լինեն այդ ընտրությունները: Թերևս հարցն այն է, որ Փաշինյանը մի շարք մտահոգություններ ունի ընտրությունների պահով և փորձում է նախօրոք շոշափել հասարակական տրամադրությունները, որպեսզի տեսնի՝ ի վերջո, իր շանսերն ինչպիսին են, ընտրություններ անցկացնելն իմաստ ունի, թե ոչ։


Ձեռքի հետ էլ կփիառվի, թե տեսեք՝ ժողովրդի հետ շփվելու խնդիր չունեմ։ Իհարկե, Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, և բացառված չէ, որ նա մի օր էլ արթնանա ու միանձնյա որոշի, որ ընտրությունների պահանջ չկա։ Մանավանդ, որ ընտրությունների անցկացման համար նախ դեռ պետք է հանվի անիմաստ ձգվող ռազմական դրությունը։ Արագածոտնի մարզում Փաշինյանի հավաքների տեսարաններից պարզ է դառնում, որ նրա հետ հանդիպման եկած մարդկանցից շատերը բերվել են կա՛մ վարչական լծակների կիրառման միջոցով, կա՛մ էլ քողարկված անվտանգության աշխատակիցներ են։ Ու մտահոգիչն այն է, որ երկրի վարչապետը մարդկանց հավաքների է հրավիրում այն պարագայում, երբ որ երկրում առողջապահական իրավիճակն իրոք տագնապալի է, իսկ կորոնավիրուսի երրորդ ալիքն՝ իրողություն։

Եվ որևէ հսկողություն չկա հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում։ Պատահական չէ, որ մի շարք երկրներում կրկին խիստ սահմանափակումներ են կիրառվում, սակայն այս հանգամանքը մեզ մոտ անտեսվում է։ Եվ այդ համատեքստում ուշագրավ է, որ առողջապահության նախարարությունը խստորեն զգուշացրել է, որ եթե բնակչության կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6 հազար 820 նոր դեպք: Բայց այս ամենը, կարծես, Փաշինյանի համար նշանակություն չունի, մարդկանց կյանքն ու առողջությունը՝ նրան ի՞նչ, կարևորն իր քաղաքական շահերն են։ Ու այս ճանապարհին չեն խնայվում նաև երեխաները, որոնց բերել էին Փաշինյանի հավաքին մասնակցություն ապահովելու համար։ Չէ՞ որ երեխաները դեռևս չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքի հետ։


Ու այս երեխաների առջև Փաշինյանը քաջ է խաղում՝ իր վախերը կոծկելու նպատակով: Քաջ է խաղում հազարավոր ոստիկանների, թիկնապահների ու դիպուկահարների պաշտպանությամբ տեղից տեղ շրջելով, գնդակահարության պատրաստ լինելու մասին խոսելով՝ քաջ է խաղում՝ «բրոնիժիլետ» հագած: Միևնույն ժամանակ նա ուզում է ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է, ինչ եղել, եղել է, պետք է մոռանալ և անցնել առաջ։ Նրա ելույթների մասին խոսելն արդեն անիմաստ է նույնիսկ դառնում. դրանք մշտապես լի են հակադրություններով ու իրարամերժ մտքերով։ Բայց ամենաապշելուն այն է, որ նոյեմբերի 10-ից բունկերում թաքնվածը, Մարտի 1-ից հետո ճողոպրածը քաղաքական իմաստով խոսում է «թռնելու» մասին։

Ու ընդհանրապես, աչքի է զարնում այն հանգամանքը, որ նրա ելույթների ամեն մի երկրորդ նախադասությունը սուտ է, իսկ մնացածը՝ գուցե և ոչ, որովհետև այդ «մնացածը», որպես կանոն, գոռգոռոց է ու որևէ իմաստ չի արտահայտում։ Հա, նախկինների թեման էլ չափից շատ է մաշվել, կարկատելն էլ արդեն չի օգնում, նոր ստեր է պետք մտածել: Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը նման այցերով մի քանի նպատակ է հետապնդում. նախ՝ փորձում է քողարկել իր ահռելի վախերը, սակայն դրանք ավելի ու ավելի ակնառու են դառնում, երկրորդ՝ իր սակավաթիվ կողմնակիցներին փորձում է ապացուցել, որ ինքը «ձիու վրա» է:

Եվ վերջապես, փորձում է վիրավորել մեր ժողովրդին՝ ցույց տալով, թե իբր իր պատճառով կրած խայտառակ պարտությունից հետո, հազարավոր զոհերից հետո, տասնյակ հազարավոր հաշմանդամներից հետո, մեր հայրենիքի մի զգալի հատվածի կորստից հետո դեռ աջակցություն ունի հանրության շրջանում: Սա, անշուշտ, մեծ հարված է մեր ժողովրդին: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1106 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am