Նիկոլ Փաշինյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին․ ԱԱԾ-ն պետք է գործի անցնի

Այս լուսանկարը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2020 թվականի հուլիսի 17-ին՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը․ ՍՈւ-30ՍՄ. աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ։ Արդեն Երևանում եմ։

Անցած շաբաթ՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ, Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպելիս Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հեղափոխությունից հետո ՀՀ զինված ուժերի սպառազինության թեմայի։ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչները գնել է առանց հրթիռների։
«Մեզ ասում են` ինչի՞ համար եք գնել ինքնաթիռները։ Այո, մենք ինքնաթիռները գնել ենք, դրանք մայիսին տեղ են հասել (2020թ․-ի), և մենք չենք հասցրել պատերազմից առաջ գնել դրանց հրթիռները»,- ասել է նա։

Թե ի՞նչու չգնված հրթիռների մասին Փաշինյանը ոչինչ չէր ասում 2020 թվականի հուլիսին, երբ այդ նույն Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ էին անցկացնում Հայաստանի երկնքում, իսկ Փաշինյանը դրանց ֆոնին սելֆիներ էր անում։ «Մեր «Սու-30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռները «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում՝ 2020 թվականի հուլիսի 15-ին։ Ինչպես տեսնում եք, դարձյալ ոչ մի խոսք այն մասին, որ կործանիչները չունեն հրթիռներ։ Փաստորեն, ստացվում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ստել է՝ ասելով, թե բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ։

Հասկանալի է չէ՞․ ժողջանի սրտի վարչապետը խաբել է հայ ժողովրդին, որովհետև առանց հրթիռների կործանիչները ոչ մի թկրախ էլ չէին կարող խոցել, ոչ ցածր, ոչ էլ առավել ևս բարձր ճշգրտությամբ։ Բայց Նիկոլ Փաշինյանի ստերն այսքանով չեն սահմանափակվում, որովհետև կործանիչների մասին սելֆի շոուն սկսվել էր ավելի վաղ։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։ Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ինքնաթիռների տեխնիկական հնարավորությունները։ «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էին հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում», - ըստ ՊՆ կայքի՝ նշել է վարչապետ Փաշինյանը:

Դեռևս ամռանը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը կառավարության ղեկավարին զեկուցել է, որ թշնամին մեծ կուտակումներ է կատարում Արցախի սահմանին և շատ մեծ է պատերազմի հավանականությունը։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ հրապարակավ խոստովանել է, որ պատերազմն իրենց համար անսպասելի չէր։ Նոյեմբերի 10-ին՝ տխրահռչակ կապիտուլացիայի ակտն ստորագրելուց մեկ օր անց՝ Նիկոլ Փաշինյանը «Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացմաման ժամանակ վստահեցնում էր, որ այս պատերազմն անխուսափելի էր։ «Մենք արդյո՞ք գիտեինք, որ կարող է լինել պատերազմ: Իհարկե գիտեինք: Արդյո՞ք մենք պատրաստվում էինք այդ պատերազմին: Իհարկե պատրաստվում էինք: Եվ մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմի: Եվ 2018 թվականի հուլիսը ցույց տվեց, որ Զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմի: Եվ Ադրբեջանը ինքն էլ տեսավ, որ իր Զինված ուժերով ինքը չի կարող հաջողություն ունենալ այդ պատերազմում: Եվ դրա համար տեղի ունեցավ այն, ինչի մասին բազմիցս խոսվել է: Թուրքիան, վարձկաններ ներգրավելով և ինքն էլ ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, ըստ էության, ստեղծեց մի վիճակ, երբ որ հայկական բանակը կռվում է միանգամից 3 ուժի նկատմամբ, 3 ուժի դեմ: Եվ մեր բանակը կռվեց հերոսաբար, մեր զինվորները կռվեցին անձնուրաց, մեր սպաները, գեներալները հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց մենք ի վերջո եկանք այն կետին, երբ որ բանակը, ըստ էության, հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել: Եվ նաև Արցախի ղեկավարությունը էդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր: Եվ այս տանջալի իրավիճակում է, որ կայացվել է այն որոշումը, որը կայացվել է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, դեռևս նոյեմբերի 10-ին։

Այսինքն՝ Փաշինյանը պատրաստվել է պատերազմին, սակայն Սու-30ՍՄ կործանիչների համար հրթիռներ չի հասցրել գնել, չնայած այն բանին, որ նա դրա համար ունեցել է շուրջ 9 ամիս ժամանակ։ Հնարավոր է, տեսականորեն, որ բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը գաղափար չի ունեցել, որ Սու-30ՍՄ կործանիչներն առանց հրթիռի չեն կրակում և պատերազմի ժամանակ ուղղակի ոչ մի բանի պիտանի չեն։ Բայց հազիվ թե հարցի նրբությունը նրան զինված ուժերի գենշտաբը բացատրած չլիներ։ Հաստատապես բացատրել էն, որ անհապաղ պետք են հրթիռները։ Եվ հիմա հայտարարելով, որ իրենք Սու-30ՍՄ կործանիչները ձեռք են բերել առանց հրթիռների, իսկ հետո չեն հասցրել դրանք գնել, Նիկոլ Փաաշինյանն ըստ էության հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ ԱԱԾ-ն պարտավոր է գործի անցնել և անհապաղ պարզել, թե ինչու և ում մեղքով հրթիռները ժամանակին ձեռք չեն բերվել։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 5880 անգամ
Լրահոս
Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am