Վանաձորի դպրոցներից «WhatsApp»-ով հավաքված գումարի հաշվետվությունը մինչ օրս չկա

Yerkir.am-ի տեղեկություններով՝ պատերազմի օրերին Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից հավաքվել է գումար՝ Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու համար: Փողի հավաքման նախաձեռնողը եղել է Լոռու մարզպետարանը: Ընդ որում՝ դպրոցներին հրահանգվել է գումարը ներկայացնել ՌԴ ռուբլու տեսքով՝ պատճառաբանելով, որ այն միանգամից ռուբլիով փոխանցվելու է ՌԴ:

Կախված դպրոցի կոլեկտիվի թվից՝ փողի չափը կազմել է 15-ից 30 հազար ռուբլի: Դպրոցների տնօրենների հարցին՝ որպեսզի ամեն ինչ լինի ավելի թափանցիկ, արդյո՞ք չկա կոնկրետ ռուսական ընկերության որևէ հաշվեհամար, որի վրա իրենք կարող են փոխանցել նշված գումարը՝ նշելով նպատակը, մարզպետարանից հայտնել են, որ այդ գործընթացը տեղի է ունենալու է մարզպետի խողովակով:

Դպրոցները պահանջել են գումարի հանձնման ստացական, սակայն մարզպետարանից ոչինչ չեն տվել:

Հետաքրքրական մի հանգամանք ևս, որի մասին տեղեկացանք Լոռու մարզից. մարզպետարանի՝ նշված գումարի հավաքման հրահանգն իջեցվել է զանգահարելու միջոցով, ընդ որում՝ բոլորին զանգել են բացառապես «WhatsApp» համակարգի միջոցով:

Լոռու մարզի դպրոցներում փաստում են՝ մինչ օրս որևէ հաշվետվություն, որևէ տեղեկություն կամ իրազեկում չեն ստացել մարզպետարանից առ այն, թե, ի վերջո, ի՞նչ ճակատագրի արժանացան իրենց նվիրաբերած գումարները, դրանցով գնվեցի՞ն սաղավարտներ և զրահաբաճկոններ, եթե՝ այո, ապա ինչո՞ւ այդ մասին որևէ մեկը մինչ օրս ոչինչ չի խոսում:

Հիշեցնենք՝ 2020 թ. դեկտեմբերի սկզբին լուրեր հրապարակվեցին, որ Գերմանիայից Հայաստան ուղարկված 2,5 տոննա օգնությունը մարզպետի (խոսքը նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մասին է) ու նրա բարեկամների նկուղում է։ Մարզպետը չէր հերքել բեռի առկայությունը, ասել էր, թե հայտարարագրի անհամապատասխանություն կա, և մեջը նաև հոգեմետ դեղեր են եղել։ Նաև ասել էր, թե լուրը սուտ է։ Ըստ մարզպետի՝ դեպքով զբաղվում էր ոստիկանությունը:

Հ.Գ. Զանգահարեցինք Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն՝ պարզաբանում ստանալու: Պարզվեց՝ վարչության պետի պաշտոնակատարը (և, ընդհանրապես, մարզպետարանի ցանկացած ներկայացուցիչ) հարցերին պատասխանում են միմիայն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի թույլտվությունը ստանալուց հետո: Զանգահարեցինք նշյալ բաժին՝ թույլտվություն ստանալու: Բաժնի պատասխանատուն, դեռևս հարցը չլսած, խնդրեց միմիայն գրավոր ուղարկել հարցերը: Հարցին՝ այս բռնատիրական կարգը, ըստ որի՝ մարզպետարանի աշխատակիցներին արգելված է պատասխանել լրատվամիջոցների բանավոր հարցերին, որքանո՞վ է հարիր «ժողովրդի իշխանությանը», բաժնի պատասխանատուն չցանկացավ պատասխանել՝ կրկին մեզ հորդորելով հարցերը միմիայն գրավոր ներկայացնել:

Բնականաբար, գրավոր արդեն ներկայացրել ենք և պատասխանն ստանալուն պես վերստին կանդրադառնանք խնդրին:

Yerkir.am

 

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am