Անարժեք Հայաստան․ նիկոլիզմի հիմքը

«168 ժամ» թերթը գրում է. «Ցանկացած իշխանության որակի, արժեհամակարգի գնահատման կարևոր չափանիշերից մեկն այն է, թե արդյոք իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներո՞վ, արժեքներո՞վ, համոզմունքներո՞վ, թե՞ շահերով։

Այս հարցադրման պատասխանը գործող իշխանության ու հատկապես այն մարմնավորող Նիկոլ Փաշինյանի պարագայում առավել քան հստակ է՝ նրա ու իշխանության բոլոր գործողությունների հիմքում ընկած են շահերը, կեղտոտ շահերը՝ սկսած խմբային-քաղաքականից՝ մինչև նեղ անձնական։ 2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ հանուն այս կամ այն շահի բավարարման պատրաստ է ոտնահարել ցանկացած սկզբունք ու արժեք, համոզմունք ու գաղափար։ Օրինակները բազմաթիվ են ու բազմաբովանդակ՝ սկսած դատարանների շրջափակումից՝ մինչև հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրական դատարանում կատարված իշխանափոխություն, ակնհայտ կոռուպցիոն նպատակներով բանակի համար կասկածելի ու անպետք սպառազինության գնումից՝ մինչև 44-օրյա պատերազմի ընթացքում հասարակության մանիպուլյացիա ու խաբեություն։

Բոլոր այս և տասնյակ նմանատիպ օրինակներում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ հանուն տվյալ պահի շահի՝ պատրաստ է ոտնահարել սահմանադրականության, օրինականության, բարոյականության, ազնվության և բազմաթիվ այլ արժեքներ ու սկզբունքներ։ Դա արտահայտվել ու արտահայտվում է նրա՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական գործունեության մեջ։ Հակառուսական տարրերից բաղկացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր գլխավորությամբ, պահի ու շահի թելադրանքով դարձավ Եվրասիական միության անխոնջ ջատագով՝ մոռանալով, որ անձամբ էր հեղինակել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը, արևմտյան գրանտներով սնվող նույն այդ իշխանությունը կրկին պահի ու շահի թելադրանքով դարձավ մոլի ռուսամետ՝ մոռանալով սեփական անցյալն ու կենսագրությունը։

Այսինքն՝ և՛ ներքաղաքական կյանքում, և՛ արտաքին հարաբերություններում Նիկոլ Փաշինյանին առաջ մղող ու մոտիվացնող հիմնական ուժը շահն է և ոչ երբեք՝ արժեքը, համոզմունքը, սկզբունքը կամ գաղափարը։ Ընդ որում, անցած երեք տարիներին նա ապացուցել է, որ առանց ամոթի նշույլի անգամ անում է բոլոր այն կարգախոսների հակառակը, որոնք նրան բերել են իշխանության։

Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած քայլարարները բյուջետային միջոցների թալանն ու մսխումը հասցրել են ինստիտուցիոնալիզացիայի այնպիսի մակարդակի, որ նախկինները կերազեին անգամ։ Պարգևավճարներ, «Հայաստան» հիմնադրամի միլիարդավոր դրամի նվիրատվություններ, մեկ անձից կատարվող հարյուրավոր գնումներ, փռված ասֆալտ ու բանակում լուսանկարված ելակ․․․

Սա այս իշխանությունների փողասիրության պահանջմունքի բավարարման միջոցների ամենևին ոչ ամբողջական ցանկն է։ Այս հարցում ևս նրանց առաջնորդել է միայն ու բացառապես շահը, որի բավարարման համար Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմ կոչվածը ոտնահարել են բոլոր հնարավոր սկզբունքներն ու արժեքները։

Հայաստանը, թերևս, երբեք չի ունեցել այնքան անսկզբունք ու այնքան անգաղափարական իշխանություն, որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է․ նրա դավանած միակ անխախտ սկզբունքը որևէ սկզբունքի բացակայությունն է։

Այս արձանագրումների իմաստն ամենևին արդեն իսկ տեղի ունեցածի վերհուշը չէ։ Սա չափազանց կարևոր է նաև ներկայի ու հատկապես ապագայի համար, որովհետև այս իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է գրեթե անսխալ կանխատեսել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարքագիծը նաև ապագայում։ Մասնավորապես, ստույգ կարելի է պատասխանել հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կկեղծի՞ հնարավոր արտահերթ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Պատասխանը միանշանակ դրական է, ոչ միայն սովորական դրական, այլ գերադրական․ նա կկեղծի ընտրություններն անողոքաբար ու առանց աչք թարթելու, կկեղծի ոչ միայն այն պատճառով, որ չկեղծելու այլընտրանքը կարող է դառնալ ուղղիչ աշխատանքային գաղութը, այլ, որովհետև նա չի դավանում որևէ սկզբունքի ու առաջնորդվում է բացառապես տվյալ պահի շահի բավարարմամբ։

Իսկ եթե շահը պահանջում է կեղծել ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլ անգամ սեփական անուն-ազգանունն ու ստորագրությունը, նա պատրաստ է դրան։
Չկա ավելի վտանգավոր բան, քան սկզբունքներ չունեցող իշխանությունը, որովհետև սկզբունքներ ու արժեքներ չունեցողը չունի նաև ներքին արգելակներ, չունենալով արգելակներ՝ նա կանգ չի առնի անգամ ֆանտաստիկ թվացող քայլի առաջ, եթե դա կբավարարի նրա շահը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am