Ադրբեջանում գեներալ է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է ազգային հերոս, գեներալ Ռովշան Ակբարովը:
Ակբարովը մեղադրվում է 19 տարվա վաղեմության դիտավորյալ սպանության մեջ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ակբարովը 2001 թվականին Կիեւում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիեւի սպանության գործում կասկածյալներից մեկն է: