Ալիևը Լեռնային Ղարաբաղում դրել է Ֆիզուլի-Հադրութ ավտոճանապարհի հիմքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստր Լեյլան մարտի 15-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի (Վարանդա) և Խոջավենդի (Մարտունի) շրջաններ:
Այցի շրջանակներում Ալիևը դրել է Ֆիզուլի-Հադրութ ավտոմայրուղու կառուցման հիմքը, իսկ Հադրութում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը: