Bayraktar-ները՝ բրիտանական երջանկություն. Արցախի դեմ դավադրության մեխանիզմը

Այն, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի պատերազմում գովազդվեց թուրքական Bayraktar-ները, և Թուրքիան հնարավորություն ստացավ դրա վաճառքի գործարքների համար գրավիչ դառնալ, դա ակնհայտ է: Այսօր արդեն Թուրքիայի դաշնակիցները չեն թաքցնում Արցախում պատերազմի հայկական կողմի պարտության հիմնական գործոնի վերաբերյալ իրենց հիացմունքը: Քաղաքակիրթ համարվող Բրիտանիան՝ առանց պատերազմ սանձազերծող կողմին քննադատելու ու դատապարտելու՝ լիովին այլ վերլուծություններով է հանդես գալիս:

Մեծ Բրիտանիան արմատական փոփոխություններ կկատարի իր ռազմական դոկտրինում՝ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերի կրած անհաջողությունները։ Բորիս Ջոնսոնի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին գրել է լոնդոնյան հեղինակավոր The Times պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ շուտով Մեծ Բրիտանիայի վարչապետը Լոնդոնում կներկայացնի «Գլոբալ Բրիտանիան մրցակցային դարաշրջանում» վերնագրված 100 էջանոց զեկույցը, որը նախանշելու է Միացյալ Թագավորության զարգացման հիմնական ուղղությունները առաջիկա տասնամյակում։ Ծավալուն այս փաստաթղթի` Մեծ Բրիտանիայի ռազմական հայեցակարգին նվիրված հատվածի շուրջ քննարկումները ծավալվել էին 2020թ. երկրորդ կեսին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմին զուգահեռ։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմը ցույց տվեց բրիտանական ղեկավարությանը, թե ինչ կարող են անել ոչ թանկ անօդաչու սարքերը թանկարժեք մարտական տանկերի հետ», - գրում է The Times-ը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», թերթի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի օրերին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունում շրջանառվում էին այն տեսանյութերը, որոնցում թուրքական Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացնում էին հայկական զրահատեխնիկան և կենդանի ուժի կորուստներ պատճառում։ Պարբերականի տեղեկություններով՝ այս տեսանյութերին ծանոթ է եղել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Մի օր, ըստ թերթի լրագրողների, դիմելով իր գործընկերներին, նա նույնիսկ ասել է. «Երբ տեսնում ես, թե ինչպես են թուրքական անօդաչու թռչող սարքերը շարքից հանում տանկերը, հարց է ծագում՝ ինչպիսի՞ն է լինելու ռազմադաշտի ապագան»։

The Times-ի տեղեկություններով՝ այդ ամենը այնքան է տպավորել Բրիտանիայի պաշտպանության նախարարին, որ նա մեկնել է Ստամբուլ՝ Bayraktar-ներ արտադրող գործարան այցելելու նպատակով։ Ուշագրավ է, ի դեպ, որ ըստ թուրքական աղբյուրների, այդ այցի մասին տեղեկությունները այդպես էլ չեն հանրայնացվել։

Ի դեպ, թուրքական դրոնների արդյունավետության մասին Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հրապարակայնորեն՝ մասնավորաբար Լոնդոնում գործող վերլուծական կենտրոններից մեկում դեկտեմբերին կազմակերպված քննարկման ժամանակ։ «Թուրքական անօդաչու թռչող սարքերը պատասխանատու են Սիրիայում, Լիբիայում և մի շարք այլ շրջաններում զրահատեխնիկայի հարյուրավոր միավորների և անգամ հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման համար», - այդ հավաքի ժամանակ հայտարարել էր Ուոլեսը՝ նշելով, որ թուրքական սպառազինությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հակառակորդի համար։
«Bayraktar-ները և դրանց վրա տեղադրված սպառազինությունը համադրում են տեխնիկական կարողություններն ու մատչելիությունը, ինչը հրամանատարներին հնարավորություն է տալիս [ուժերի] որոշակի հյուծման հաշվին լուրջ խնդիրներ ստեղծել թշնամու համար», - նշել էր Ուոլեսը։

Բրիտանական մեկ այլ պարբերականի՝ Daily Telegraph-ի տեղեկություններով, Միացյալ Թագավորությունը չի սահմանափակվում միայն թուրքական փորձի ուսումնասիրությամբ։ Թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում մանրամասնորեն ուսումնասիրում են նաև Ռուսաստանի և Իրանի կողմից նոր սպառազինությունների կիրառման դեպքերը։ Խոսքը, ըստ Telegraph-ի, նախևառաջ բալիստիկ հրթիռի և անօդաչու թռչող սարքի համադրություն հիշեցնող սպառազինության կիրառման մասին է։

The Times-ի հոդվածից պարզ է դառնում՝ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը ծագել էր այն պահին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության և զինվորական ղեկավարության միջև լուրջ բանավեճ էր ծավալվել՝ նվիրված Միացյալ Թագավորության բանակի զարգացման հետագա ուղիներին։ Բանակային հրամանատարությունը կտրականապես դեմ էր արտահայտվում Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի հետագա կրճատման՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի ծրագրերին։ Գեներալները մասնավորաբար նշում էին, որ բրիտանական բանակն առանց այդ էլ անձնակազմի և սպառազինության տեսանկյունից պատմական նվազագույն ծավալների է հասել։

Ահա, Թուրքիայի դաշնակից Մեծ Բրիտանիայի հիացական խոստովանություններն՝ ընդդեմ Արցախի պատերազմական գործողությունների: Իհարկե, բոլորի համար պարզ է, որ սա ընդամենը ռազմական ոլորտին վերաբերող գոհունակ մթնոլորտ չէ: Թուրքիա-Մեծ Բրիտանիա դաշինքն է իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմում շահառուն, առանց թուրքական Bayraktar-ների, թե դրանց կիրառմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2687 անգամ
Լրահոս
Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am