Օրը ցերեկով 107 միլիոն դոլար լափել եք ու ձեզ թվում է, որ մարսելո՞ւ եք

Երկուշաբթի օրը Համահայկական Հիմնադրամը գումարելու է Հոգաբարձուների խորհրդի իր հերթական նիստը, որն անցկացվելու է օնլայն ռեժիմով։

Առաջին անգամ այս նիստին չեն մասնակցելու Համահայկական Հիմնադրամի տարբեր երկրներում գործող տեղական մարմինների ղեկավարները, հենց այն մարդիկ, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ տարիներ ի վեր հաջողվում էր գումարներ հավաքել։ Նշեմ, որ իմ հիշողության մեջ չի ֆիքսվել գեթ մեկ դեպք, որ այդ մարդիկ չմասնակցեն հոգաբարձուների նիստերին։

Սա համարում եմ կոպտագույն սխալ։ Բաց դե սա էլ իր պատճառն ունի. հարցը նրանում է, որ տվյալ անձինք շատ զայրացած են կառավարությանը փոխանցած գումարի պատմությունից, ինչպես նաև իրենց մեծամասնությունը որևէ կերպ չի սատարում ներկայիս իշխանությունը։

Եվ որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի, Հիմնադրամում որոշել են զրկել իրենց նիստին մասնակցելու իրավունքից։ Դե նիստն էլ անցկացնում են լուրջ գաղտնիության մթնոլորտում, քանզի ես առաջին մարդն եմ, ով գրում է մեկ օրից սպասվող նիստի մասին։ Հուսամ գոնե նիստից հետո կներկայացնեք, թե ինչ է կատարվել նիստի ընթացքում, թե չէ էլի ստիպված ես եմ դա անելու։ Ինչո՞ւ է այս պահին գումարվում նիստ։

Շատ պարզ պատճառով. նախագահի աթոռին թառած ու Հայաստանի կազմաքանդման գործում "մեծ ավանդ" ունեցած մարդն ուզում է իր վրայից գցի, բոլորիս հայտնի, կառավարությանը տրված 107 միլիոն դոլարի պատմությունը։ Հարցը դրանում է, որ միջազգային աուդիտը չի ընդունել ՀՀ կառավարության կողմից հիմնադրամին տրված հաշվետվությունը, ինչը շատ լուրջ հետևանքների առաջ է կանգնեցնում Հիմնադրամը։ Նշեմ նաև, որ արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերի տիրույթում հայտարարվում է, որ Հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած գումարներից շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել է ու յուրացվել։ Զավեշտը դրանում է, որ ոչ ԱԱԾ-ը, ոչ էլ դատախազությունն, որևէ բան չեն հայտարարել այդ կոնկրետ դեպքի առթիվ։ Հը՞ տղերք, թուրք նիկոլը հրաման չի՞ տվել, որ փողերի հետքերով գնաք։

Դե բա ո՞նց տար, որ ըստ հրապարակումների՝ իր երիտթուրքերն են կերել։ 3 տարի առաջ, երբ նիկոլը վրաս գործ կարեց և տիրացավ Հիմնադրամին, Արմեն Սարգսյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ փակում է Արա Վարդանյանի, այսինք իմ էջն ու անցնում է առաջ։ Դե հիմա էլ ես եմ ասում, որ փակելու եմ բոլորիդ էջերը ու ստիպելու եմ որպեսզի մինչև վերջին կոպեկ հետ բերեք սփյուռքից գողացած փողերը։ Օրը ցերեկով դրել 107 միլիոն դոլար լափել եք ու ձեզ թվում ա, որ մարսելո՞ւ եք։ Մոռացեք, չեք մարսելու, ոչ դուք, ոչ էլ հիմնադրամներ ստեղծած ու գումարները ըստ ամենայնի լափած էրատոն։

Հ.Գ. Իհարկե, ես գիտեմ շաաաատ ավելին, բայց այս պահին դեռ այսքանը։ Միայն ևս մեկ հուշում ՀՀ ֆինանսների նախարարին՝ չփորձես հոգաբարձուներին համոզել, որ այդ գումարներով զինամթերք ես գնել, քանզի դա կատարյալ սուտ է...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1799 անգամ
Լրահոս
Թրամփը հակաքրիստոնեական նախապաշարմունքների դեմ պայքարի հրամանագիր կստորագրի Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար Ու սա դեռ սկիզբն է...Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. Ղազարյան Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Դոգին լսում են «դուրս ընկած» կանայք․ մանկավարժ (video) Ես պաշտոնապես դիմելու եմ Թրամփի աշխատակազմին․ այս սենսացիոն բացահայտումները պետք է հստակեցվեն (video) Ինչպես Գինոսյանն արձագանքեց Արցախի կորստին ու ինչպե՞ս էր տանում դա․ Արսեն Գրիգորյան (Մրո) (video) Ես հրաժարվել եմ պատասխանել Դոգի հեռախոսազանգին․ Արամ Սարգսյան (video) Պատահական չէ․ հորս՝ Գագիկ Գինոսյանի պարախմբի բոլոր տղաները գնացին պատերազմ (video) Брифинг МИД России М.В.Захаровой по текущим вопросам внешней политики (video) Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. դեսպան Սոբհանի Դո՛գ, դու ի՞նչ զիբիլ ես, որ մտնես մեր տուն․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am