Հայկական բանակի թեման Կրեմլի օրակարգում է. Պուտինի «համբերության բաժակն» էլ լցվեց

Երեկ հերթական հեռախոսազրույցն է կայացել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև: Ըստ ռուսական կողմի, Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, իրադրությունը տարածաշրջանում ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ըստ ՀՀ ՊՆ մամլո հաղորդագրության. «Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների»։

Սա պաշտպանության նախարարների արդեն երրորդ հեռախոսազրույցն է անցած 2 շաբաթվա ընթացքում․ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները խոսել էին նաև փետրվարի վերջին, երբ ԶՈՒ ԳՇ-ն պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Հայաստանի բանակում, մեղմ ասած, խառը վիճակ է: Փաշինյանը ձգտում է ՊՆ-ն էլ դարձնել սովորական «հանձնարարական» կատարող կառույց՝ իր վստահելիների կառավարմամբ:

Բայց Հայաստանի ու Արցախի հակառակորդ պետությունները զբաղված են բոլորովին այլ հարցերով: Ըստ երևույթին, Շոյգուն, ավելի շատ է անհանգստացած հայկական բանակով, քան Վաղարշակ Հարությունյանը, ու առհասարակ՝ Փաշինյանը:

Ի վերջո, պատերազմի ավարտից 4 ամիս անց հայկական բանակի հետ կատարվողը չի կարող չանհանգստացնել Հայաստանի ռազմավարական դաշնակցին:

Նրանց, հավանաբար, չի անհանգստացնում, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնելու: Ըստ minval.az–ի՝ «Զորավարժություններին, որոնք անցկացվելու են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, ներգրավված կլինեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, հաշվի առնելով ռազմական փորձը` հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության վիճակի բերելուն և վերախմբավորմանը, այդ թվում նաև մարտական համակարգման և համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև փոխգործակցության բարելավմանը: «Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մարտի 18-ը, զորքերը կատարելու են ահաբեկչական խմբերի, ինչպես նաև անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ դրված խնդիրներ և հակաահաբեկչական գործողություններ են իրականացնելու», - նշել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Իր հերթին Ալիևն էլ շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսել՝ կարևորելով Թուրքիայի աջակցությունը:

Ալիևը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ Արցախյան պատերազմին` ընդգծելով այդ ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը: «Մենք անընդհատ միասին ենք, միմյանց աջակցում ենք ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչպես գիտեք, մեծ երախտագիտություն է առաջացրել համայն ադրբեջանցի ժողովրդի մոտ: Դա բնական է, քանի որ երկու եղբայրական երկրներ միշտ էլ իրար կողքի են:

Իմ թանկագին եղբայր, հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առաջին ժամերից իսկ մեզ ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը, իհարկե, մեզ շատ է ոգևորել: Համերաշխություն և աջակցություն են ցուցաբերել նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարը և խորհրդարանի անդամները: Այսինքն՝ պատերազմի օրերը ևս մեկ անգամ ցույց են տվել, թե ինչպես են մեր ժողովուրդները կապված իրար հետ, ինչ սիրով ու հարգանքով են վերաբերվում միմյանց»,- եզրափակել է Ալիևը:

Ալիևը, հիշեցնենք, որ խոսում է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրողություն. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին: «Տրանսպորտային նախագծերի» հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը բացվել է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարության ստորագրումից և դրան հաջորդած հայ-ադրբեջանական սահմանի «հստակեցման» գործընթացից հետո: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը համաձայնել է «հստակեցնել» սահմանը Սյունիքում:
Բայց հիմա պարզ չէ, Սյունիքի մասով առանձին փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ... Բանավո՞ր է այս ամենն իրականացվում սահմաններին, թե՞ սահմանազատման վերաբերյալ փաստաթղթային պայմանավորվածություններ կան

Փաստը մնում է փաստ՝ չնայած Հայաստանի ԱԳՆ-ի մշտական հայտարարություններին այն մասին, թե հայտարարություններն ու պայմանավորվածությունները չեն ենթադրում «Նախիջևանի միջանցքի» ստեղծում, Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն շարունակում են պնդել իրենցը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11593 անգամ
Լրահոս
Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am