Լավրով-Չավուշօղլու հանդիպում. Արցախի հարցը Պուտինի ու Էրդողանի սեղանին կլինի

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Ղրղզստանում ելույթ ունենալով թուրք–ղրղզական Մանաս համալսարանում շեշտել է, որ Կովկասում «երկարատև խաղաղությունը հնարավոր է»։

Անդրադառնալով վերջին պատերազմին՝ թուրք նախարարը նշել է, որ պատերազմից հետո արդեն հնարավոր է տարածաշրջանում փոխել ճակատագիրը՝ հաստատելով կայուն խաղաղություն։ «Մեր դռները, բոլորի համար՝ ներառյալ Հայաստանը, բաց են։ Հույս ունենք, որ Եվրոպայից մինչև Ասիա բոլոր ժողովուրդների երջանկության և զարգացման համար միասին կաշխատենք, քանզի համագործակցել չկարողացող սերունդը, որ ազգից էլ լինի, թանկ գին է կվճարի։ Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «բավակա՛ն է»։ Նայենք դեպի առաջ, առաջ գնանք...», – նշել է Չավուշօղլուն։

Երեկ էլ Չավուշօղլուն Դոհայի օդանավակայանում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես երևում է, Լեռնային Ղարաբաղը բացի Հայաստանից, քննարկում են բոլորը և ամենուր: Իսկ Փաշինյանի իշխանությունը զբաղված է իշխանությունն ամեն գնով պահելով: Փաշինյանին չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը, գերիների խնդիրը, նա այս բոլոր հարցերը թողել է ռուսական կողմի ուսերին, ինքն իր իշխանության ամրապնդման հարցերով է զբաղված»:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Պուտինն ու Էրդողանը շուտով դեմ առ դեմ հանդիպում կունենան: Երեկ պայմանավորվածություն է ձեռք է բերվել, Պուտինն ու Էրդողանը հեռակա մասնակցում էին թուրքական Ակույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին։

«Հույս ունեմ՝ ամենամոտ ժամանակներս դեմ առ դեմ հանդիպել իմ թանկագին ընկերոջը»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Պուտինին։ «Պայմանավորվեցինք»,- արձագանքել է Ռուսաստանի նախագահը, հավելելով. «Մենք վաղուց չենք հանդիպել»։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե հանդիպման հստակ օրն ու ժամը դեռ որոշված չէ։ Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի ռազմավարական ու կարևոր գործընկերն է, և որ երկու երկրների առաջնորդները հաջողությամբ համագործակցում են և կարողանում են փոխզիջումների գնալ բոլոր դժվարին հարցերում։

Իր հերթին Պուտինի խոսնակն էլ շեշտել է, որ Թուրքիան Ռուսաստանի շատ կարևոր և ռազմավարական գործընկերն է, և չնայած, օրինակ, Ղրիմի հարցում տարաձայնություններին՝ Մոսկվան ու Անկարան շարունակում են սերտ համագործակցությունը տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանում զինադադարի պայմանների պահպանման և պարտավորությունների կատարման մոնիթորինգի կենտրոնի շրջանակներում, շատ ակտիվ փոխգործակցություն է ընթանում Սիրիայի շուրջ։ Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի. «Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը: Վստահ ենք՝ վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կհասկանան, որ մեր դիրքորոշումը ճիշտ է: Չնայած բարդ պահերին, որոնք տեղի են ունեցել Սիրիայում, երկու նախագահներին միշտ հաջողվել է փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում նույնիսկ բարդ իրավիճակներում փոխզիջումներ գտնելու՝ մեր գործընկերների քաղաքական կամքը», - հավաստիացրել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նաև շեշտել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմավարական հարաբերությունների հիմքում առևտրատնտեսական մեծ նախագծերն են, օրինակ՝ էներգետիկայի ոլորտում։

Այսպես, Պուտինն ու Էրդողանը մասնակցել են «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռուստակամրջի միջոցով մասնակցել են «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը։ «Սա ռուս-թուրքական համագործակցության խորհրդանիշն է», - հայտարարել է Էրդողանը: Ատոմակայանի չորրորդ բլոկի շինարարության մեկնարկը կտրվի եկող տարի:
«Ակկույու»-ն ատոմակայան է, որը «Ռոսատոմ» -ը կառուցում է Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ատոմակայանը պետք է ունենա չորս էներգաբլոկ։ Մոսկվան և Անկարան ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրել էին դեռևս 2010 թվականին։ Նախագծի արժեքը, «Ռոսատոմ» -ի գնահատականներով, կկազմի մոտ 22 միլիարդ դոլար։

Ի դեպ, երեկ երեկոյան պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ բավարարված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով դատավճիռ կայացնելու փաստով։ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Գոհունակություն է առաջացնում, որ Թուրքիայի իրավապահ և դատական համակարգերը, վերջապես, որոշում են կայացրել 2016թ. դեկտեմբերի 19-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Կարլովի սպանության գործով»։ Հայտարարությունում, այդուամենայնիվ, նշված է նաև, որ այդ սպանությունը ծանր հետք է թողել ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ։ Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը երեկ դեսպան Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք, որ Կարլովը սպանվել է Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթի պահին։ Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1579 անգամ
Լրահոս
Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am