Самосуд չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները

Հայաստան պետությունը 26 տարի կառուցվել ու կայացել է: Կառուցվել է այնքա՛ն ինստիտուցիոնալ ու հիմնավոր, որ պետությանը դավաճանած իշխանություններին դեռևս պաշտպանում են դիպուկահարներն ու ոստիկանական հատուկ ուժերը: Եթե կարծում եք, թե այդ դիպուկահարներն ու ոստիկանները իրենց “պաշտպանյալին” չեն կասկածում դավաճանության մեջ, ապա սխալվում եք: Վստահ եմ, որ նրանց անձնական տեսակետները շատ չեն տարբերվում հասարակության մեծամասնության տեսակետներից: Չեմ կարծում, որ ՀՀ ուժային կառույցներում կա թեկուզ մեկ ծառայող, որը պատրաստ է կրակել դավաճանությունը չհանդուրժող խաղաղ ժողովրդի վրա:

Իսկ դավճանության մեջ առերևույթ կասկածվողի անվտանգությունը պահպանելը ճիշտ է՝ պետականության տեսանկյունից: Այլապես չբացահայտված և մութ կմնա հայ Ազգի դեմ գործած՝ պատմական ամենածանր հանցագործություններից մեկի պատճառներն ու շարժառիթները: САМОСУД չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները:

Մասնավորապես.

Ա) ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է ձախողել ռազմական դրության պայմաններով նախատեսված պաշտպանական անհրաժեշտ միջոցառումները:

Բ) ու՞մ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան, որից հետո Արցախի հարավային թևում, այլևս չվերականգնվեցին ռազմաճակատի պաշտպանական բնագծերը: Արդյունքում հակառակորդը գրավեց Հադրութը, Շուշին, Ասկերանի և Մարտունու մի շարք բնակավայրեր:

Գ) ի՞նչ թեմաներով և ի՞նչ խողովակներով են ուղիղ բանակցություններ (տեղեկատվության փոխանցում) ընթացել կասկածյալ դավաճանի և հակառակորդ պետության ղեկավարի միջև, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել պատերազմը՝ քաղաքական միջոցներով:

Դ) ու՞մ հետ (պետական ո՞ր կառույցի, կամ պաշտոնյաների) է խորհրդակցել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկի շուրջ:

Ե) ո՞ւմ հետ է խորհրդակցել և համաձայնեցրել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության նախագծի տակ ստորագրելուց առաջ: Ի՞նչ ձևաչափով են քննարկվել այդ հայտարարության կետերը ՀՀ քաղաքական ղեկավարության հետ (եթե քննարկվել են):

Զ) ինչո՞ւ և ի՞նչ իրական նպատակներով է 2020թ. հոկտեմբերի 4-ից հետո համահայկական տեղեկատվական շտաբը կեղծել ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ումի՞ց է ստացել ամենօրյա հանձնարարականները:

Է) ինչի՞ դիմաց և ի՞նչ պայմանավորվածություներ են եղել հակառակորդ պետության ղեկավարի հետ, որի արդյունքում 2018թ. սեպտեմբերից 2019թ. հունիս ամիսների ընթացքում, հակառակորդը թուլացրել է սահմանային լարվածությունը՝ էականորեն նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտման քանակները:

Ը) ե՞րբ և ո՞ր կառույցներն են զեկուցել կասկածյալ դավաճանին, Սիրիայից, Թուրքիայից և այլ երկրներից վարձկան ծայրահեղական ահաբեկիչների՝ Արցախի դեմ պատերազմելու հավանական շարժի վերաբերյալ: Արդյունքում ի՞նչ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկել կասկածյալ դավաճանը:

Թ) ինչո՞ւ են պետական և տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային և զորքերի համալրման հաստատված ծրագրերը:

Ժ) ո՞ր ուժային կենտրոնների դրդմամբ են քրեական շինծու գործեր սարքել և կեղծ հակաքարոզչություն տարել արցախյան շարժման և պատերազմի գրեթե բոլոր նախկին ու ներկա հրամանատարների դեմ:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ առիթ ունեցել եմ հանդիպելու․ Սերժ Սարգսյան «Տեսախցիկների առջև առյուծ են կտրել, ամոթ է»․ Բագրատ Սրբազանը՝ խորհրդարանում ՔՊ-ականների բառապաշարի մասին Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին Սիրելի՛ անտարբերներ, եթե համաձայն եք մեր հիմնը լինի ջուջալարը, շարունակեք մնալ անտարբեր. Դավիթ Ամալյան Օդաչուն կարգադրել է ամպերից վեր բարձրանալ, 30 վայրկյան անց ուղղաթիռն անհետացել է. Իրանի նախագահի գրասենյակը նոր մանրամասներ է հայտնել Էդմոն ջան դուք նախկին էլ եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են․ «Լույս» հիմնադրամ Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները Եգիպտոսի ԱԳ նախարարը 44 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Իրան Բագրատ Սրբազանի դեմ տարվող հակաքարոզչության գործում ներգրավված են մասոնները «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլը շարունակվում է․ քաղաքապետարանի արձագանքը Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի․ Սերժ Սարգսյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանատուն Երևանում ավտոբուսների վարորդները գործադուլ են անում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ․ Կոչուբաև Բարոյականություն VS այլասերում. Անդրանիկ Թևանյան Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ եկեղեցու մասին հայտարարությանը Անկհայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մեջ է․ Իշխան Սաղաթելյանը՝ Խաչատուր Սուքիասյանին Փաշինյանը ԱԺ երկիրը հանձնելու նոր քարտեզ է բերել (video) Ինչ է ստիպել Փաշինյանը Լուկաշենկոյին (video) Փաշինյանը խոսեց սպանվելու մասին (video) Դրա համար էլ էս վիճակում է․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am