«Իսկանդեր». ինչպես է ստեղծվել եւ ինչի համար

Թեպետ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային հա­մալիր­ների (ՕՄՀՀ) վերաբերյալ համացանցում բավական ընդարձակ տեղե­կատվութ­յուն կարելի է գտնել, այդուհանդերձ, վերջերս թյուր կարծիք ձեւավորվեց այդ հզոր համալիրի մասին: Եղան շահարկումներ, ընդհուպ նշվեց, որ դա 1980-ական թվականների զինատեսակ է: Այստեղ ճշմարիտն այն է, որ «Իսկանդեր» ՕՄՀՀ-ի մշակումը սկսվել է ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի եւ ԽՍՀՄ նախարարների խորհրդի ««Իսկանդեր» ՕՄՀՀ-ի ստեղծման փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքները սկսելու մասին» 1988 թ. դեկտեմբերի 21-ի № 1452-294 որոշման համաձայն: Դրա համար անձնական ջանքեր է գործադրել գլխավոր կոնստրուկտոր Ս. Պ. Նեպոբեդիմին, ով Ռազմարդյունաբերական հանձնաժողովին ապացուցել է, որ «Իսկանդերը» կարող է լինել որպես «Օկա» ՕՄՀՀ-ի փոխարինող, որը չի ընկնի ԽՍՀՄ եւ ԱՄՆ միջեւ 1987-ին կնքված եւ 1988-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած պայմանագրի ազդեցության տակ, որով նախատեսված էր վերացնել վերգետնյա բազավորման միջին (1000-500 կմ) եւ փոքր (500-1000 կմ) հեռահարության բալիստիկ եւ թեւավոր հրթիռների համալիրները:


Առաջին անգամ «Իսկանդերը» ներկայացվել է 1999 թ․ օգոստոսին՝ Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում Միջազգային ավիատիեզերական սրահում (МАКС): Ռուսաստանի ԶՈՒ-ում «Իսկանդերը» սպառազինության է ընդունվել 2006-ին: Այսինքն, 1999-ից հետո այն մի քանի տարի ենթարկվել է լրամշակ­ման, բարելավման: Հետեւաբար, այդ համալիրը, կարելի է ասել, 2000-ականների սկզբի մշակում է: «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային հա­մալիրների ընտա­նիքներից է եւ ներառում է մի քանի մոդիֆիկացիաներ. «Իսկանդեր», «Իսկանդեր-M», «Իսկանդեր- K», «Իսկանդեր-Э»:

Հրթիռի մեկնարկային զանգվածը 3800 կգ է, մարտական մասինը՝ 480 կգ: «Իսկանդեր» հրթիռային համալիրների հիմնական նշանակումն է՝ հակա­ռակորդի հակօդային պաշտպանության (ՀՕՊ) եւ հակահրթիռային պաշտպա­նութ­յան (ՀՀՊ) համակարգերի, ինչպես նաեւ դրանցով պաշտպանվող կարեւո­րագույն օբյեկտների ոչնչացումը՝ մինչեւ 500 կմ հեռավորությամբ: Արտահանման համար նախատեսված է «Իսկանդեր-Կ»-ն՝ 280 կմ հեռահարությամբ: Ամբողջ աշխարհում հիմնական շահագործողն է Ռուսաստանի Դաշնությունը, «այլ շահագործողներ»՝ Հայաստանի Հանրապետություն:

Ըստ արեւմտյան վերլուծաբանների՝ «Իսկանդեր» ՕՄՀՀ-ն, С-400-ի եւ «Բաստիոնի» (հակառազմանավային համալիր) հետ միասին, առանցքային դեր է խաղում Ռուսաստանի ԶՈՒ-ի հայեցակարգում, որն Արեւմուտքում հայտնի է որպես «արգելված գոտի» (Anti-Access/Area Denial, A2/AD), ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը չեն կարող գտնվել եւ տեղաշարժվել համակարգերի գործողության A2/AD արգելված գոտու շառավիղում՝ առանց անընդունելի վնասի ռիսկի:

Ըստ «The National Interest»-ի, «Իսկանդերը» ՌԴ ԶՈՒ-ի ամենավտանգավոր զենքն է, քանի որ ունի ոչ միջուկային կիրառման շատ ցածր բարիեր, իսկ հրթիռ­ների հեռա­հարութ­յունը եւ ՀՕՊ-ը հաղթահարելու հնարավորությունը կարող է հան­գեցնել հսկայական վնասի՝ «Իսկանդերով» օդանավակայաններին, լոգիստիկ կենտ­րոններին եւ նմա­նատիպ օբյեկտներին հարվածելու դեպքում: Փորձագետները «Իսկանդեր» ՕՄՀՀ-ի զանգվածային կիրառությունը, ըստ վնասի մասշտաբի, համե­մատում են ՆԱՏՕ-ի ավիացիայի ռմբակոծությունների հետեւանքների հետ:

Վերլուծաբանները, որոնք դիտարկում են թույլ բանակներով երկրների հետ Ռուսաստանի լոկալ կոնֆլիկտների սցենարները, նշում են, որ «Իսկանդերը» կարող է արագ լուծել լոկալ պատերազմի ելքը հենց սկզբում, որովհետեւ հնարավորություն է ընձեռում սկսել զանգվածային ռմբակոծություններ Սու-34-ով եւ Սու-24-ով: Բացի դրանից, «Իսկանդեր»-ներով օդանավակայանների, հրամանա­տա­րական կենտրոնների, պահեստների, զորանոցների եւ բազաներում տեխնի­կայով անգարների ոչնչացումը կանոնավոր բանակը վերածում է անկազմակերպ ուժի՝ առանց կենտրոնացված մատակարարման եւ կառավարման՝ կոնֆլիկտը սկսվելու առաջին րոպեներին: Կամուրջների ոչնչացումը «Իսկանդեր»-ներով եւ երթի մեջ գտնվող զորքերին հարվածելու ռիսկը սահմանափակում է ինչպես մանեւրելու, այնպես էլ ճեղքման տեղամասերում համալրման ժամանման հնարավորությունը:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են արեւմտյան հեղինակ­ները, «Իսկանդեր»-ների կիրառման սցենարները նման են ՆԱՏՕ-ի թեւավոր հրթիռ­ների զանգվածային կիրառմանը՝ թույլ բանակների հարձակման ժամանակ, սակայն թեւավոր հրթիռները կարող են ոչնչացվել զարգացած ՀՕՊ-ով, այն դեպքում, երբ «Իսկանդերն» ինքն է հանդիսանում ՀՕՊ խոցելու միջոց:

Ի դեպ, Military Balance-ի 2017թ․ թողարկման մեջ կատարվել է համեմատություն ԱՄՆ ՕՄՀՀ-ի եւ «Իսկանդերի» միջեւ, որտեղ ասված է «Իսկանդերի» առավելության (հեռահար գործողության առումով) եւ ԱՄՆ սպառազինության մեջ LRPF հրթիռներ («Իսկանդերի» նման 500 կմ հեռահարությամբ) ներառելու մասին, ինչը պլանա­վորվում է 2027 թվա­կանին:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

դիտվել է 4212 անգամ
Լրահոս
Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am