Զինված ուժերի գլխավոր շտաբի և նրա պետի հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի ու ըստ այդմ՝ վարչապետի ու կառավարության պահանջի մասին քննարկվեց, մեկնաբանվեց ամենատարբեր դիտանկյուններից։ Միաժամանակ տարբեր ուժեր փորձում են հանրային պահանջ ձևավորել՝ ԳՇ-ի ևս մեկ քայլ անելու, պայմանական, զորքերը փողոց հանելու, ընդհուպ՝ գործող կառավարության առանցքային անդամներին և անձամբ Փաշինյանին ձերբակալելու/կալանավորելու համար։ Կարծում եմ, որ Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը՝ հրապարակային դիրքորոշում արտահայտել երկրում ստեղծված իրադրության մասին, ինչպես նաև՝ իշխանությանը, քաղաքական ուժերին, առհասարակ հանրությանը ազդանշաններ փոխանցել երկրի տարածքային ամբողջականությանը, անձեռնամխելիությանը, պետականությանը սպառնացող հրատապ վտանգների մասին։ Ենթադրելի է, որ մինչ այս պահը, զինվորական բարձրագույն հրամանատարությունը առիթներ ունեցել է նույնը՝ առավել համապարփակ զեկույցների միջոցով, փոխանցելու երկրի քաղաքական ղեկավարությանը։ Ինքս չբացառելով բանակի երկրորդ քայլի հավանականությունը՝ եթե իրադրությունը կրիտիկականի հասնի, կարծում եմ, որ խաղը քաղաքական ուժերի դաշտում է և այն պետք է պատշաճ ձևով իրացնել։ Երկրում բացառիկ իրավիճակ է ստեղծվել՝ բանակը հանդես է գալիս կայունության և հնարավորինս անցնցում փոփոխությունների գործընթացի դիրքերից, միաժամանակ ստանձնել է «արբիտրի» դեր և ստիպում է իշխանությանը դուրս գալ «բեսպրեդելշչիկի» կարգավիճակից և տեղափոխվել օրինականության դաշտում։ Մյուս կողմից, բանակը հորդորում է քաղաքական դաշտի մյուս մասնակիցներին՝ իրավիճակի արդարացի հանգուցալուծմանն ուղղված արագ լուծումներ գտնել, ինչը թույլ կտա հասնելու արմատական փոփոխությունների, իսկ երկրին՝ շարժվելու կայունացման և զարգացման ճանապարհով։ Ժամանակը կարճ է քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների համար, պետք է գործընթացները արագ, բայց նրբորեն խաղարկել՝ նվազագույնի հասցնելով արտաքին դերակատարների ազդեցությունը ներքաղաքական պրոցեսների վրա։
Ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ ինչու են պարոն Իսագուլյանին հրավիրել ԱԱԾ, որը տևել է շուրջ 4 ժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինայնի այցը Սյունիքի մարզ:
Ապրիլի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Հոգեբանորեն ինչ ազդեցություն են թողնում հանրության վրա վարչապետի քայլերն ու կոչերը, գերիների հարցն ու հոգեբանական կողմն ու ճնշումը
Ասուլիս. «Ինչո՞ւ ՀՀ կառավարությունն անտեսեց պարենային բանկի ստեղծման նախագիծը»
Ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հարցին կպատասխանի կանադահայ փորձագետ Մայքլ Ավետիքյանը:
Ապրիլի 21-ին, ժամը 14.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեման՝ «Գյուղացու կարիքները՝ սկսած սերմացուից, վերջացրած ցանքատարածությունների կրճատմամբ: Կարտոֆիլի իրացման խնդիրները: Ոլորտի ընդհանուր վիճակը, հարակից հարցեր»:
Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955:
Ապրիլի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թեման՝ «Հայոց ցեղասպանություն. ինչ կտա ճանաչումը: Բայդենին ուղղված կոչերը՝ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Հարակից հարցեր»:
Ապրիլի 21-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Հոգևոր և ազգային արժեքների ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Թեման՝ «Սպասվող ընտրությունները, աղանդավորների դերն ու կիրառած մեխանիզմներն ընտրական գոծընթացներում: Ընդհանուր ներքաղաքական իրավիճակ»:
Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Հայկ Դերզյանը:
ԹԵՄԱ՝ Հայոց ցեղասպանությանն ուղղված ներքաղաքական քարոզչության վեկտորները. օրակարգի հնարավոր զարգացումները:
Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
ԹԵՄԱ՝ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության հեռանկարները. ապրանքների փոխարինման՝ ներառյալ թուրքական, այլընտրանքային ուղիները:
Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին
Ապրիլի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ըստ լուրերի՝ Երևանից զանգել և «մատ են թափ տվել» Արայիկ Հարությունյանի վրա. Արցախի նախագահը վախից հեռացրել է իր ներկայացուցչին