Դուք ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին. Իշխան Սաղաթելյանը՝ Գլխավոր դատախազությանը
«Սա այն կառույցն է, որը պաշտպանում է խելագարի որոշումները: Այն կառույցն է, որ դատարանում պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գրասենյակում գրված մեղադրանքները: Մենք պարբերաբար ձեզ հիշեցնելու ենք ձեր հիմնական պարտականությունը: Դուք այս օրերին ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին: Հերիք է արդարանաք առանձին զրույցներում, թե ինչ անենք, աշխատում ենք, հրահանգ ենք կատարում, պետք է անեք մի բան՝ կանգնեք ժողովրդի կողքին և մաս չդառնաք այս դավաճանությանը»,- այս մասին այսօր Գլխավոր դատախազության մոտ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր պահանջն այս է, և դա ամեն օր հիշեցնելու են: Դուք ունեք մեկ պարտականություն՝ խելքի եկեք, կանգնեք պետության, պետականության և ժողովրդի կողքին և ձերբակալեք այդ դավաճանին: Առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: